Իրաքյան Քրդստանի իշխանությունները հերքել են սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեի հետաձգման մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է «Սինուա» գործակալությունը։
«Հաղորդագրություններն այն մասին, որ քրդական կուսակցություններն ընդունել են ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի նախաձեռնությունն ու հետաձգել հանրաքվեն, չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել են տարածաշրջանի կառավարությունում։
Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ քրդական կուսակցություններն իբրև թե որոշել են հետաձգել հանրաքվեն։
Շաբաթ օրը Թուրքիան պահանջել էր Էրբիլից անկախության հանրաքվեի անցկացման չեղարկում։