Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

«Թքած-կպցրած փաստաթուղթ է. Ճարտարապետների պալատը կարող է դառնալ գործ բաժանող կառույց»

«Թքած-կպցրած փաստաթուղթ է․թերի,  շատ դրույթներ ոչ ամբողջական, տեղ-տեղ նույնիսկ զայրույթի աստիճանի հասցնող անհեթեթ, անտրամաբանական  ու կոռուպցիոն ռիսկերով լի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սևադա Պետրոսյանը՝ անդրադառնալով «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստում ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։

Ճարտարապետի գնահատմամբ՝ այն տեսքով, ինչ տեսքով, որ ընդունվել է այս փաստաթուղթը բավականին մտահոգիչ է ու առկա ռիսկերը  չհաշվարկված։

«Լավագույն դեպքում սա  կարող էր լինել  ինչ-որ մի հայեցակարգ, շատ վատ ձևով կազմված հայեցակարգ, սակայն  օրենքի նախագիծ է, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից»,- նկատեց ճարտարապետը։

Հիշեցնենք, որ սույն նախագծով առաջարկվում է ստեղծել նաև Ճարտարապետների պալատ, որը  նախագծի համահեղինակ,  քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի վստահեցմամբ՝ լինելու է Ճարտարապետների միության իրավահաջորդը։

«Ես՝  որպես աշխատող ճարտարապետ և իմ շատ գործընկերներ, երբեք չէինք ցանկանա, որ սա լինի այն փաստաթուղթը, որը կկարգավորի մեր մասնագիտական գործունեությունը։

Եթե մի կառույց ստեղծվում է ԱԺ-ում՝ քաղաքական մեծամասնություն ունեցող  մեկ ուժի կողմից և ոչ մի տեղ նշված չի, որ այս կառույցը ստեղծումից հետո լինելու է անկախ, չի կարող լուծարվել, չի կարող փոփոխվել և այլն և այլն, ապա դա նշանակում է, որ այդ կառույցն այլևս անկախ չի  կարող լինել։ Նախագծի  երկրորդ գլխում նշված է, որ Ճարտարապետների պալատը կազմվում է և վարում է ճարտարապետների և նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանշային ցուցակները․ սա նշանակում է, որ Պալատն իրեն իրավունք է վերապահում  այս կամ այն ճարտարապետին ասելու՝ դու  լավ ճարտարապետ ես, մյուսը վատն է, էն մյուսն ավելի վատն է և այլն․ ճարտարապետին ու նրա գործունեությանը գնահատական տալը շատ բնական երևույթ է, սակայն այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ  գնահատական տվողը  պետք է լինի  անկախ, իսկ ճարտարապետների վարկանշային ցուցակ կազմելը նշանակում է, որ  ստեղծվելիք այդ Պալատը կարող է լինել «գործ բաժանող» կառույց,  այսինքն՝  այնտեղի ներկայացուցիչները կամ դրա հանձնաժողովի անդամները կարող են որևէ ճարտարապետի ասել, քանի որ դուք ավելի լավ ճարտարապետ եք, հետևաբար դուք էլ ստանալու եք ամենալավ գործերը, բայց չէ՞ որ սա արդեն չեղավ ճարտարապետի շահերը պաշտպանող կառույց, այլ ճիշտ հակառակը կամ էլ դարձավ հենց  այդ «գործ բաժանողը» կամ էլ պատվիրատուի շահերը պաշտպանողը և այլն․ նման վտանգավոր դրույթներ այս նախագծում բազմաթիվ են»,- շեշտեց Սևադա Պետրոսյանը։

Վերջինս չբացառեց նաև այն հանգամանքը, որ ինչ-որ դեպքում Պալատը որևէ ճարտարապետի կամայական ձևով կարող է զրկել  արտոնագրից  կամ որոշակի հարցերի ժամանակ՝ կողմնակալություն անել։

«Սա էլ իր հերթին մտահոգությունների առիթ է տալիս»,-հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում