ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելու մեջ։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Իրանն իրականացրեց նոր բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որը կարող է հասնել Իսրայել։ Նրանք նաև աշխատում են Հյուսիսային Կորեայի հետ»,-գրել է նա՝ չներկայացնելով համագործակցության որևէ մանրամասնություն։
Իրանն ու միջազգայն միջնորդների վեցյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականի հուլիսի կեսերին պայմանավորվածության էին հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իսլամական հանրապետությունը պարտավորվել էր մի շարք պատժամիջոցների հանման դիմաց սահմանափակել աշխատանքներն ուրանի հարստացման ոլորտում։