Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն տեղի ժամանակով 08.00-ին (Երևանի ժամանակով 10.00-ին) և կաշխատեն մինչև 18.00-ն։
Էկզիթ-փոլի առաջին տվյալները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո։ Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները սպասվում են գիշերը։ Սոցիոլոգիական ինստիտուտները կանխատեսում են կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական բլոկի հաղթանակ։ Երկրորդ տեղը, ըստ կանխատեսումների, բաժին կհասնի սոցիալ-դեմոկրատներին։
Բացի այդ, ինչպես սպասվում է, զգալի արդյունք կդրսևորի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը կարող է դառնալ երկրի ժամանակակից պատմության մեջ գերմանական խորհրդարանում առաջին աջ կուսակցությունը։
Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր առավել մեծ թվով կուսակցություններ։ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իրենց թեկնածուներին են ներկայացրել 42 քաղաքական միավորումներ։