Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 24-30-ին կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին ասվում է կազմակերպության կայքի հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում Վիգենինը կուսումնասիրի ձգձգվող հակամարտությունների հետևանքները Հարավային Կովկասի բնակչության կյանքի վրա:
Վիգենինի այցի մանրամասները ճշտվում են: