Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում իր զինված ուժերի օգտագործման մեկ տարով երկարաձգումը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Օրենքն ընդունվել է արտահերթ նիստում, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից երկու օր առաջ, որին Թուրքիան դեմ է:
Թուրքիայի բանակն արտասահմանում գործում է այդ երկրի խորհրդարանի մեկամյա արտոնագրով, որը երկարաձգվում է 2015 թվականից: