Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ժողովուրդը չի ուզում ընդվզում. Արա Պապյանը իրեն չի տեսնում Սեֆիլյանի «հեղափոխական» ցուցակում

Համաժողովրդական ընդվզումը, որպես տեսական առաջարկ ճիշտ է, որովհետև ժողովրդի կամքն է, որ պիտի իրականացվի, բայց գործնական առումով լուրջ խնդիրներ և հարցականներ կան: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի կոչին՝ Ազգային դիմադրություն ճակատ ստեղծելու վերաբերյալ: Հայտարարության մեջ Ժիրայր Սեֆիլյանը հասցեական նշել է՝ ովքեր են ունակ համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և «վերահաս աղետից փրկել պետականությունը»: Այս անձանց շարքում կար նաև Արա Պապյանի անունը:

«Մեր ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը պատարստ չէ համաժողովրդական ընդվզման, հետևաբար ցանկացած խումբ, որ ձևավորվի էլ, եթե ժողովուրդը չի ուզում պայքարել սեփական իրավունքների համար, էդ խումբը չի կարող ժողովրդին պայքարի հանել: Մենք, ցավոք սրտի, դա տեսանք հենց ընտրությունների ժամանակ, երբ որ ժողովուրդը, ունենալով պայքարելու հնարավորություն, չպայքարեց, ինչո՞ւ ենք մենք ենթադրում, որ հիմա ժողովուրդը պատրաստ է հետևելու այս երեսուն-քառասուն մարդկանց: Կարելի է ստեղծել ցանկացած խումբ, ցանկացած խմբին տալ ցանկացած անուն, բայց դա չի նշանակում, որ այդ խումբը կունենա լծակներ, միջոցներ որևէ բան անելու»,- շեշտեց քաղաքագետը:

Արա Պապյանի դիտարկմամբ՝ կարող են 30-40 անձանցով հավաքվել, ինքն էլ պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկումների և տեսականորեն 100-500 հազար հոգով փողոց դուրս գալ, իշխանությունն էլ պատրաստ է դա թույլ չտալ, ամբողջը մնալու է միայն խոսակցության մակարդակի: Արա Պապյանի դիտարկմամբ՝ 10 հազար դրամով իշխանությանը ձայն տված հասարակությունը պատրաստ չէ ընդվզման, որովհետև անցել է նաև հիասթափությունների փուլով, երբ ոտքի կանգնել, ենթարկվել է բռնաճնշումների, հալածանքների, ժողովրդի դեմ զենք է կիրառվել:

«Նաև պիտի հաշվի առնել, որ այդ ցուցակի մեջ բացարձակ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ են, մի կողմ դնելով, թե միավորումը արդյունքի կբերի, թե ոչ, բայց այսօր խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս միավորվել, մարդիկ կան, որոնց ես չէի ուզենա տեսնել որպես իշխանություն, ես կնախընտրեմ, որ այս իշխանությունը մնա, քան որոշ մարդիկ էս ցուցակից գան իշխանության: Նրանք հաստատ ավելի վատ են լինելու, որովհետև տեսել ենք՝ կան մարդիկ, որոնք մի անգամ եղել են իշխանության մեջ, ավելի կաշառակեր ու բռնաճնշող են եղել»,- ընդգծեց նա:

Արա Պապյանը անդրադառնալով նաև ցուցակում ներկայացված՝ խորհրդարանում «Ելք» դաշինքի երկու անդամների՝ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի անունների առկայությանը նշեց.

«Ես ձեզ հիշեցնեմ մի փաստ, երբ որ Նիկոլ Փաշինյանն անցած տարի գալիս էր Խորենացի խոսելու, իրա բերանը փակում էին նաև այն մարդիկ, որոնց անունն այս ցուցակի մեջ կա, ասում էին՝ պետք չէ կուսակցականացնել, ընդհակառակը՝ պետք էր: Օսկանյանն էլ հիմա ցուցակում կա, այն ժամանակ եկավ, ձայն չտվեցին: Անցած տարի էդ նույն մարդկանց խոսք, հնարավորություն չտվեցիք, որ արտահայտվեն, մեջտեղ գան, ամբողջը ոմանք մոնոպոլիզացրել էին, հիմա էս մարդիկ պիտի գան՝ միանա՞ն, իհարկե ոչ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում