Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

20-ամյա մայրը «քնել» է դասընկերոջ հետ մեքենայում, ամուսնական անկողնում… ապա «բռնի առևանգում» բեմադրել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Ե.-ի և Ալիկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Նարեկն ու գործով տուժող Մանուշ Ս.-ն միմյանց ճանաչել են դպրոցական տարիներից, գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ:

23-ամյա Նարեկ Ե.-ն 2016 թվականի օգոստոսի 27-ին պարզել է, որ Մանուշ Ս.-ն (անունը փոխված է) ժամանակավորապես բնակվում է Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ ամուսնու մորաքրոջ՝ Անյա Դ.-ի (անունը փոխված է) տանը:

Նարեկը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 21-ամյա Ալիկի հետ, իր անձնական օգտագործման «ՈւԱԶ» մեքենայով, ընտանիքի անդամներին ասելով, թե մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ուղևորվել է Անյա Դ.-ի տուն:

Օգոստոսի 30-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Նարեկն ու Ալիկը խախտել են Անյա Դ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, նրա կամքին հակառակ մուտք են գործել տուն, որտեղ Նարեկը Մանուշի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, բռնել է նրա մազերից, Ալիկը բռնել է նրա ձեռքերից, բացահայտ առևանգել, տանից դուրս են բերել, մոտ 30 մետր Մանուշին բռնի տեղափոխել ու փորձել են նստեցնել Նարեկի մեքենան, բայց իրենց կամքից անկախ հանգամանքների բերումով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ Անյա Դ.-ն ու նույն շենքի մեկ այլ բնակչուհի կարողացել են Մանուշին ազատել առևանգողների ձեռքերից:

Նարեկ Ե.-ին և Ալիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին և 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Նարեկ Ե.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ինքն ու Մանուշը համադասարանցիներ են եղել, 8-րդ դասարանից իրար հետ են սովորել, ինքը Մանուշին ճանաչում է արդեն 9 տարի: «Վերջին զանգի» օրը իրար սիրո խոստովանություն են արել: Շփվել են իրար հետ: Սակայն ինքը ժամանակի ընթացքում հասկացել է, որ Մանուշը «շատ ազատ է, իր ուզածը չէ»՝ այլևս չի ցանկացել նրա հետ շփվել:

Մոտ երկու ամիս անց Մանուշը զանգել է իրեն, ասել է, թե ուզում է Իջևանում սովորել, իսկ ինքը խնդրել է, որ նա իրեն հանգիստ թողնի:

Մանուշը իրեն հաճախ հրավիրել է իրենց տուն, ինքը գնացել է:

Մի անգամ Մանուշի ապագա ամուսինը մոտեցել է իրեն, հարցրել է՝ ինչպիսի՞ աղջիկ է Մանուշը: Ինքը պատասխանել է՝ նորմալ: Դրանից հետո Մանուշը զանգել է իրեն, հարցրել է՝ այդ տղան ի՞նչ տպավորություն է թողել, ընկերություն անի՞ նրա հետ, թե՞ չանի: Ինքն ասել է, որ նա ում հետ ուզում է՝ կարող է շփվել:

Մանուշը շփվել է այդ տղայի հետ, իսկ ինքը գնացել է բանակ: Մանուշն անընդհատ զանգել է իրեն: Ինքը պայման է դրել նրա առաջ՝ եթե ցանկանում է իր հետ շփվել, պիտի նշանը հետ տա: Իրենց մեջ կապը խզվել է: Իրենց խոսակցությունից 15-20 օր հետո Մանուշն ամուսնացել է այդ տղայի հետ:

Երբ ինքը վերադարձել է բանակից, Մանուշն արդեն մեկ տարեկան երեխա ուներ: Նա իրեն «Ֆեյսբուքով» հաղորդագրություն է գրել, ինքը պահանջել է, որ չգրի: Մի անգամ գյուղում են պատահաբար իրար տեսել, Մանուշը եկել, փաթաթվել է իրեն, համբուրել է: Երկու օր հետո նա սոցկայքերում գրել է, թե իրեն շատ է սիրում, ուռուցք ունի ու նման այլ բաներ:

Մի օր, երբ նրա ընտանիքի անդամները մեկնել էին, Մանուշը զանգել, տուն է կանչել իրեն: Ինքը գնացել, գիշերը մնացել է այնտեղ: Հետո մեկնել է Ռուսաստան:

Մանուշը շարունակել է իրեն զանգել, ասել է, թե ուռուցք ունի, մահանալու է, ամուսնուն չի սիրում, չորս տարվա մեջ չորս անգամ է նրա հետ եղել, ուզում է կյանքի վերջին տարիներն իր հետ անցկացնել:

Մանուշն իրեն 2 հազար ռուբլի է ուղարկել, ինքը վերադարձել է Հայաստան:

Դրանից հետո կապվել են իրար հետ, հանդիպել են տարբեր վայրերում՝ Մանուշենց տանը, հյուրանոցներում, օրավարձով բնակարաններում, մեքենայի մեջ: Մանուշը նույնիսկ առաջարկել է տանից ոսկի ու գումար վերցնել ու միասին հեռանալ:

Մի անգամ Մանուշենց տանը գիշերով հորաքույրն իրենց տեսել է նույն անկողնում: Մի քանի օր հետո հորաքույրը մոտեցել է իրեն, խնդրել է Մանուշից հեռու մնալ: Ինքն ասել է, որ դա թող Մանուշից պահանջեն: Հորաքույրը Մանուշի տնեցիներին պատմել է իրենց կապի մասին: Մանուշի ամուսինը երեխային վերցրել ու նրան տանից դուրս է հանել: Ինքը մեքենայով անցնում էր նրանց տան մոտով, Մանուշը մոտեցել ու խնդրել է, որ օգոստոսի 30-ին հանդիպեն Անյայի տանը, խոսեն:

Ինքը օգոստոսի 30-ին Ալիկի հետ մեքենայով գնացել է Անյայի գյուղ, գտել են նրա շենքը, թակել են դուռը: Հենց ներս են մտել, Մանուշը գոռացել է՝ հորքուր, հասի, փրկի… Ինքը չէր հասկանում՝ ինչու է Մանուշը գոռում, ինչից կամ ումից պիտի նրան հորքուրը փրկեր: Մանուշն էր իրեն հրավիրել Անյայի տուն: Ինքը նրան առևանգելու նպատակ չուներ: Անյան դանակով հարձակվել է իր վրա: Ինքը դանակը խլել ու գցել է հատակին: Մանուշի ձեռքից բռնել, դուրս է բերել, որ մեքենայի մեջ հանգիստ խոսեն: Չի հիշում՝ Ալիկը տուն մտել է, թե չէ: Մանուշի ձեռքից բռնած՝ մոտ 30 մետր քայլել են դեպի իր մեքենան: Մանուշը մեքենա չի նստել, առաջարկել է գնալ տուն, տանը խոսել: Անյան էլ է նույն բանն ասել:

Ինքը երկրորդ անգամ Անյայի տուն է մտել Մանուշի ու Անյայի հրավերով: Մանուշը խնդրել է մեքենան հեռացնել տան մոտից, Ալիկը 500 մետր հեռացրել է: Անյան ինչ-որ բան էր գոռում, ինքը բառերը չի լսել: Մեքենայի մոտ այլ անձանց չի տեսել:

Միայն իր «ինքնասիրությունը հայհոյելու պատճառով» Մանուշի գլխին երկու-երեք անգամ ինքը խփել է, նրա հագուստից չի քաշել: Անյան էլ է հայհոյել իրեն, ինքը նրան հրել է: Մանուշը ճակատը խփել է դռանը, ապակին ջարդվել է:

Երբ Մանուշի հետ հանդիպում էին, ինքը հարցնում էր՝ եթե բռնացնեն, ի՞նչ ենք ասելու, Մանուշը պատասխանում էր՝ սիրում եմ, լավ եմ անում: Նա իրեն ոսկի է տվել, ինքը գրավադրել է բանկում, հետո ոսկին հետ է գնել:
Մանուշն իրեն բազմաթիվ հաղորդագրություններ է գրել: Ինքը ցանկացել է Ռուսաստան գնալ, բայց իր ճանապարհները փակ են եղել, Մանուշն իրեն չի թողել:
Ինքը չի ցանկացել Մանուշին առևանգել, եթե առևանգեր, ո՞ւր էր տանելու: Չէր առևանգի, որովհետև Մանուշն ամուսին ու երեխա ունի: Մանուշի պատճառով ինքը երեք մեքենա է ջարդել, մեկ միլիոնի վնաս է կրել:

Ըստ ամբաստանյալի՝ Մանուշի նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Եթե նա չի նշել, որ իրենք սիրային կապ են ունեցել, ուրեմն մնացած ամեն բան սուտ է: Ինքը Անյայի բնակարանի անձեռնմխելիությունը չի խախտել, չի փորձել առևանգել Մանուշին…

Ամբաստանյալ Ալիկ Հ.-ն նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե Անյայի տուն առաջին անգամ է մտել: Նախասրահում Անյան դանակը ձեռքին հայտնվել է իրենց առաջ: Ինքը դուրս է եկել, իր հետևից դուրս է եկել Նարեկը՝ Մանուշի ձեռքից բռնած: Գնացել են դեպի մեքենան: Իր տպավորությամբ՝ Մանուշը ցանկանում էր խոսել Նարեկի հետ: Մանուշը չէր գոռում: Հանգիստ գալիս էր Նարեկի հետ…

Անյա Դ.-ն հայտնել է, որ Մանուշը իր քրոջ հարսն է: Դեպքի նախորդ օրը իր տուն են եկել քրոջ որդին, նրա կին Մանուշը, նրանց երեխան: Մանուշը մնացել է իր տանը, ամուսինը գնացել է գործերով: Առավոտյան ինքը նախաճաշ էր պատրաստում, դուռը թակել են: Մանուշը դուռը բացել, հետո վազելով եկել ու գոռացել է՝ հորքուր, հասի, փրկի:

Ինքը այդ ժամանակ պոմիդոր էր մաքրում, դանակը ձեռքին առաջ է գնացել: Միջանցքում տեսել է երկու անծանոթ երիտասարդի: Բարձրահասակն ասել է, թե եկել է Մանուշի հետ խոսելու: Ինքը հիշել է Մանուշի պատմությունը, հասկացել է՝ ովքեր են: Նրանց դուրս է հրավիրել, ասել է՝ Մանուշն ամուսնացած կին է: Մանուշն էլ էր խնդրում, որ նրանց դուրս անի, ասում էր՝ նրանց հետ խոսելու բան չունի: Բարձրահասակը՝ Նարեկը, ասել է, թե «5 միլիոնի քաշված է»: Ինքը չի հասկացել՝ ինչ գումարի մասին է խոսքը: Ինքը դանակը թափահարել է դեպի այդ տղաները, որ տանից դուրս գան: Նարեկը դանակը խլել ու դեն է նետել, դանակն ընկել է ննջասենյակի հատակին:

Ինքը փորձել է ոստիկանություն զանգել, Նարեկը վերցրել է հեռախոսը: Մյուս տղան էլ ասել է, թե իրենք օրենքից չեն վախենում:
Նարեկը քաշքշել է Մանուշին, ասել է՝ տանելու եմ, իմ ուզածին հասնելու եմ: Նա քաշել է Մանուշի մազերից, Ալիկը բռնել է Մանուշի ձեռքերից, նրան տանից դուրս են բերել: Ինքը վազել է նրանց հետևից: Տեսել է, որ Մանուշին ուզում են մեքենա նստեցնեն: Իր ձայներից մոտեցել է հարևանուհին, իրեն օգնել է՝ չեն թողել, որ Նարեկը Մանուշին նստեցնի մեքենա: Մանուշը դուրս է պրծել ու վազել է շենքի հակառակ կողմը: Բայց հետո Նարեկը իր ու Մանուշի հետևից տուն է մտել, ներսից փակել է դուռը: Նա հարվածներ է հասցրել Մանուշին, նաև՝ իրեն, հետապնդել է Մանուշին, ջարդել է լուսամուտի ապակին, ի վերջո՝ հարևաններ են եկել, նա հեռացել է…

Անյան ասել է, թե Մանուշի պատմածով գիտի, որ Նարեկը Մանուշի դասընկերն է, հետապնդում է նրան, Մանուշի ու Նարեկի միջև սիրավեպ չի եղել, Նարեկը փորձել է համոզել Մանուշին, որ նշանը հետ տա: Մանուշի սկեսուրը նրան տանից դուրս էր հանել՝ ձեռքից վերցնելով հեռախոսը…

Անյան հայտնել է, թե Մանուշը բուժման նպատակով մեկնել է Ռուսաստան: Բացի այդ՝ նա վախենում էր Նարեկից, քանի որ վերջինս նրա ընտանիքը կործանում էր:

Դատարանը չի հարցաքննել Մանուշին՝ Հայաստանից նրա բացակայության պատճառով: Նախաքննական ցուցմունքում Մանուշը հայտնել է, թե Նարեկի հետապնդումների պատճառով ինքն ու ամուսինը որոշել էին մեկնել Ռուսաստան: Դրա նախօրեին գնացել էին Անյա հորքուրի տուն: Ամուսինը գնացել էր տոմսերի հարցով, երբ առավոտյան հորաքրոջ տուն են եկել Նարեկն ու նրա ընկերը:

Ըստ Մանուշի՝ Նարեկը ընկերոջ օգնությամբ փորձել է իրեն մեքենա նստեցնել, ինքը դիմադրել, դուրս է պրծել նրա ձեռքից, տուն է վերադարձել: Նարեկը նորից մտել է տուն, իրեն հետապնդել է, բռնել է իր կոկորդից: Ինքը ննջասենյակում դանակ է գտել, ասել է, որ Նարեկը չմոտենա, թե չէ կխփի: Նարեկը դա տեսնելով ու հարևան տղաների ներս մտնելու պատճառով՝ փախել է…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները կատարել են իրենց մեղսագրված արարքները, սակայն այդ արարքների շարժառիթը եղել է «տուժող Մանուշի հակաբարոյական վարքագիծը, ինչի ապացույց են նրա կողմից ամբաստանյալ Նարեկի հեռախոսահամարին ուղարկված ու պահպանված հաղորդագրություններն ու լուսանկարները»:

Նարեկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման և 70 հազար դրամ տուգանքի: Կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Ալիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ նույնպես կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով ամբաստանյալների նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, նրանց դատապարտել իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում