Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և և Ադրբեջանի ԱԳ նախարար նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։