Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչությունը մոտ 3660 խախտում է արձանագրել նախընտրական արշավի ընթացքում, հայտնում է Welt am Sonntag-ը:
Խախտումների մոտ 75%-ը կապված է ունեցվածքի վնասման, արգելված պաստառների օգտագործման հետ:
Նախընտրական արշավի ընթացքում արձանագրվել է նաև քարոզիչներին մարմնական վնասվածքներ հասցնելու մոտ 50 դեպք, նաև ձվեր նետելու, վիրավորական արտահայտությունների, սպառանալից նամակների և այլ դեպքեր:
Նախորդ արշավի համեմատ՝ խախտումների թիվն աճել է 18%-ով:
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: