Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Չորս միլիոնանոց» «ռումբ»

«Չորս միլիոնանոց» «ռումբ»

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասել է, որ այս շաբաթվա ընթացքում հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, ուղղված բոլոր շահագրգիռ գործընկերներին՝ պատգամավորներին, քաղաքական գործիչներին՝ նաև խորհրդարանից դուրս, դիվանագետներին, փորձագետներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի ձևավորվի ժողովրդագրական խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ:

Ֆարմանյանն ասել է նաև, թե քաջալերված է Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանի վերջին ելույթով, այսինքն` նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստանում է Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թիվը դարձնել չորս միլիոն:

Ակնհայտ է Ֆարմանյանի նախաձեռնության կապը «չորս միլիոնի» թեզի հետ: Հայաստան-2040-ի չորս միլիոնանոց բնակչության հեռանկարին չեն հավատում ոչ միայն մասնագետները, այլ նաև` քիչ թե շատ տրամաբանող մարդիկ: Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն, ըստ ամենայնի, արել է ներիշխանական պայքարի տրամաբանության մեջ: Պատահական չէ, որ ժողովրդագրական քաղաքականության հարցերով նրա խոսնակի պարտականությունները ստանձնած Սամվել Ֆարմանյանը երկու ամիս առաջ արել էր մեկ այլ ուշագրավ հայտարարություն` կարծիք հայտնելով, թե այսուհետ կառավարության գործունեության արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե տնտեսության աճի, այլ արտագաղթի ցուցանիշներով:

Կարծում ենք` Ֆարմանյանի նախաձեռնած աշխատանքային խումբը զբաղվելու է հենց Սերժ Սարգսյանի առաջարկած «չորս միլիոնանոց» Հայաստանի թեզի «գիտական» հիմնավորմամբ, որից հետո` դժվար չէ պատկերացնել, որ այդ «չորս միլիոնը» դառնալու է որևէ պետական ծրագրի կամ պարտավորեցնող փաստաթղթի, օրինակ` 2018-ի ապրիլին ձևավորվելիք կառավարության ծրագրի կարևոր նշաձող:

Չորս միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանը մեկ տարում չի ստեղծվելու և, բնականաբար, կառավարությունը յուրաքանչյուր տարի ժողովրդագրական ցուցանիշներով պետք է հաշվետու լինի, թե իր գործունեությունն ինչքանով է արդյունավետ սահմանված նշաձողի համատեքստում: Օրինակ` հիմա վարչապետը հպարտությամբ նշում է, որ տնտեսական աճը 6% է, և գրեթե բոլորն ասում են, թե կառավարությունը հաջողել է: Շատ հնարավոր է, որ շուտով վարչապետի գործունեությունը գնահատվի ոչ թե այդ ցուցանիշով, այլ ներգաղթի կամ արտագաղթի թվերով:

Այլ խոսքով, «չորս միլիոնանոց» Հայաստանի թեզը դանդաղ գործողության ռումբ կարող է լինել ցանկացած կառավարության համար, եթե, իհարկե, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն ինչ-որ պատճառով հրաժարվի ղեկավարել կառավարությունը: Այնպիսի տպավորություն է, որ նախապես «ականապատվում» է այն տարածքը, որտեղ Կարեն Կարապետյանը պետք է ստանձնի վարչապետությունը: Դա բավականին հեշտ է անել, երբ խորհրդարանական մեծամասնության վերահսկիչ փաթեթը պատկանում է ոչ թե Կարապետյանին, այլ նրան վարչապետ նշանակած կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:

Ի վերջո, խորհրդարանական մեծամասնությունն է ընտրում վարչապետ, նա է հաստատում կառավարության ծրագիրը և հենց նրան է տրված կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատելու իրավունքը: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու կառավարության գործունեությունն անբավարար գնահատվեց կամ վարչապետին անվստահություն հայտնվեց ժողովրդագրական ցուցանիշների հիմքով, մանավանդ, երբ խնդիրն ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգությանը, որն իբրև թե գերակա է համարվում հանրապետականների համար: Սա այն դեպքն է, երբ Սերժ Սարգսյանը նշաձող է սահմանում ոչ թե իր, այլ ուրիշի գործունեության համար, իսկ ինքը մնում է պահանջատերի կարգավիճակում` ցանկացած պահի պասրաստ զոհաբերելու քաղաքական թիրախին:

Իհարկե, այս ամենը ներիշխանական զարգացումների տեսական սցենար է, սակայն իրականություն դառնալու շատ մեծ հավանականությամբ, մանավանդ, որ գրեթե ակնհայտ է, թե ով է մնալու Սերժ Սարգսյանի «չորս միլիոնի» տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում