Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Արցախի ՄԻՊ-ի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան, հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին, որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմենների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում, որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմեններ, մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմենի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմենի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմենի զեկույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում