Ռուսաստանի Առաջին ալիքի «Ձայն» շոուի մարզիչ Ալեքսանդր Գրադսկին կույր լսումների ժամանակ ցենզուրայից դուրս բառերով է մեկնաբանել մասնակցի ընտրած երգը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Մասնակից Վադիմ Բելոգլազովը կատարել է Մաքս Բարսկիխի «Ամպեր» երգը: Մարզիչներից ոչ մեկը չի շրջվել դեպի մասնակիցը, դա նշանակում է, որ նրանցից ոչ մեկը պատրաստ չէ նրան իր թիմ վերցնել: Գրադսկին հարցրել է հենց այդ երգն ընտրելու պատճառը: «Դա ինչո՞ւ երգեցիր: Քեզ այն իսկապե՞ս դուր է գալիս: Ինձ անկեղծ ասա. «Ալեքսանդր Բորիսովիչ, ես առավոտյան արթնանում եմ, չեմ կարող առանց այս երաժշտության: Ես շատ եմ սիրում այս երաժշտությունը, սա լավագույնն է, ինչ կա աշխարհում: Ձեր Մոցարտն ինչ-որ *****, Չայկովսկին՝ ընդհանրապես *****, Beatles լսել չի կարելի, Պելագեյա չի կարելի, Գրադսկու մասին էլ չեմ խոսում»,- հայտարարել է երգիչը: