Գիտնականները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած 3,4 մագնիտուդով երկրաշարժը, որն արձանագրել են չինացի սեյսմոլոգները, կարող է պայմանավորված լինել միջուկային ռումբի նոր փորձարկումով: Այս մասին հայտնում է Reuters-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Կորեայի նախորդ միջուկային փորձարկման վայրին շատ մոտ:
Երկու սեյսմիկ ցնցում է արձանագրել Միջուկային փորձարկումների արգելման միջազգային կազմակերպությունը: Սակայն փորձագետները կարծում են, որ դա բնական երևույթ է եղել, ոչ թե պաթյունի հետևանք: Այս եզրակացության են հակված նաև Հարավային Կորեայի իշխանությունները: