Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Քրդական հանրաքվեն՝ հայ-թուրքական երկխոսության հնարավորություն

Իրաքի Քուրդիստանում վաղը կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Բարեբախտաբար, վերջինս չի ներկայացնում պաշտոնական Երևանը և, տվյալ դեպքում, նույնիսկ լավ է, որ որևէ ազդեցություն չունի քաղաքական դաշտում: Շատ ավելի լավ է, որ Հայաստանի իշխանությունը գոնե որևէ կերպ չի արձագանքել Իրաքյան Քուրդիստանում վաղը նշանակված հանրաքվեին: Առհասարակ անհասկանալի է այն խանդավառությունը, որը տիրում է մեր քաղաքական դաշտում` քրդական հանրաքվեի հետ կապված:

Որևէ մեկը չի կարող ռացիոնալ բացատրություն տալ, թե կոնկրետ մեզ ի՞նչ է տալու այդ հանրաքվեն, մանավանդ, որ այն չի ճանաչվում գրեթե ոչ մի երկրի կողմից` բացառությամբ Իսրայելի: Ռուսական փորձագիտական շրջանակների կողմից շրջանառու է դարձվել արտաքուստ գեղեցիկ քարոզչական խայծ` մեր ու քրդերի ընդհանուր հակաթուրքական շահերի մասին: Այս թեզն ինքնին վտանգավոր է և ոչ մի առնչություն չունի իրական քաղաքականության հետ կամ ունի այնքանով` ինչքանով «Մեծ Հայաստանի» առասպելը, որի մասին դադարել է խոսել անգամ այդ կարգախոսի հայաստանյան կրող ՀՅԴ-ն:

Իրական քաղաքականության մեջ` այնքան էլ ռացիոնալ չէր ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթը, որտեղ նա, ըստ էության, սպառնաց 2018-ի գարնանը չեղարկել հայ-թուրքական արձանագրությունները: Ընդ որում, Հայաստանի նախագահն իր հակաթուրքական դեմարշը չկարողացավ մատուցել Անկարայի նկատմամբ համաշխարհային անբարենպաստ ներկայիս միտումների համատեքստում, ինչը գուցե որոշակի քաղաքական դիվիդենտ ապահովեր Հայաստանի համար: Սակայն Սերժ Սարգսյանն այս պահին մտածում է իր անձնական դիվիդենտների մասին և ակնհայտորեն հայրենասիրական նոտայի վրա է ցանկանում եզրափակել իր նախագահության տասնամյակը ու ձևակերպել իր նոր իշխանության հնարավոր հայտը:

Այլ խնդիր է, որ հայրենասիրության մասին մեր քաղաքական համակարգի պատկերացումները ձևախեղված են կամ գտնվում են այն մակարդակի վրա, որը հարիր է անցյալ հարյուրամյակի սկզբի քաղաքական մտածողությանը: Ռացիոնալ և պրագմատիկ քաղաքական համակարգը պետք է օգտագործեր բոլոր հնարավորությունները` հայ-թուրքական երկխոսությունը կայացնելու, դրա միջոցով ղարաբաղյան կարգավորման գործընթացում ավելի շահեկան դիրքեր ունենալու համար:

Հատկապես սխալ էր հաշվարկված Սերժ Սարգսյանի հայտարարության քաղաքական պահը, որովհետև Իրաքի քրդերի հանրաքվեն հնարավորություն է տալիս Հայաստանին երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Սա գուցե տարօրինակ է հնչում, բայց Հայաստանը կարող է Թուրքիայի հետ լուծել առկա քաղաքական խնդիրները և նրա հետ բաց երկխոսություն ծավալել:

Քրդական հարցը միակն է, որ այսօր երկխոսության սեղանի շուրջ կարող է բերել Հայաստանին և Թուրքիային: Ավելին, սա միակ հարցն է, որի առանցքով հայ-թուրքական երկխոսության կայացմանը Ադրբեջանը չի կարող խանգարել:

Ուրեմն` ինչո՞ւ չօգտվել քաղաքական պատեհությունից, պատմական այս հնարավորությունից: Ինչո՞ւ տրվել պոպուլիզմին և հայդատականությանը, երբ ակնհայտ է, որ հայ-քրդական մտացածին, երևակայական դաշինքի միջոցով Թուրքիան կործանելու ծրագիրը կամ մտադրությունը որևէ աղերս չունեն իրականության, առհասարակ` քաղաքականության հետ:

Արդյո՞ք իշխանությունը կամ որևէ քաղաքական ուժ լրջորեն քննարկել է հայ-թուրքական երկխոսության հնարավորության հարցը քրդական հանրաքվեի համատեքստում, մանավանդ, երբ Անկարայից կան համապատասխան ազդակներ, թե՞ բոլորը մտածում են Թուրքիայի դեմ հայ-քրդական զինված պայքարի «լուսավոր» հեռանկարի մասին: Ե՞րբ պետք է գիտակցենք, որ ամեն հակաթուրքական նախաձեռնություն չէ, որ հայամետ է և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին նայենք ոչ ֆիդայու ռոմանտիկ, այլ պետական գործչի իմաստուն հայացքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում