Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Գոլորշին բաց թողնելու վեցերորդ համաժողով

Գոլորշին բաց թողնելու վեցերորդ համաժողով

Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում Հայաստանի ներկայիս վիճակի վերաբերյալ քննադատությունների պակաս չէր զգացվում: Միաժամանակ հստակ է, որ այդ քննադատություններում էլ «թարմություն» չէր զգացվում: Այսինքն, նույն դժգոհությունները Հայաստանից, գրեթե նույն շեշտադրումներով, նույն բովանդակությամբ, տոնայնությամբ և թերևս առոգանությամբ: Անկասկած անհնարին է ասել, թե այդ քննադատություններն անհիմն են, իռացիոնալ, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են իշխանության հասցեին: Ամենևին: Պարզապես տարիներ շարունակ կրկնվող այդ քննադատության պարագայում հարց է առաջանում, թե ի՛նչ անել: Ով է մեղավոր, գիտենք բոլորս, համենայն դեպս ընդհանուր առմամբ, իսկ ահա թե ինչ անել՝ հարցը մնում է անպատասխան:

Պարզ է, որ իշխանությունը չի անելու: Չի անելու ոչ թե կամքի և ցանկության բացակայության, կամ կարողության բացակայության պատճառով միայն՝ խոսքը մտավոր, հոգեբանական կարողության մասին, այլ չի անելու, որովհետև դա օբյեկտիվորեն անհնար է ներկայիս իշխող համակարգի բնույթի պայմաններում: Այդ համակարգը ինքն իրեն չի փոխվելու արագ, արագ փոփոխության համար համակարգին կամ պետք է հակազդող ուժ, այսպես ասած զուգահեռ ուժ, կամ պետք է հեղափոխություն, հեղաշրջում:

Ներիշխանական հեղաշրջման կամ հեղափոխության պահերը թողնենք մի կողմ, այստեղ խնդիրը գործնականում ընդհանուր է, սակայն ամեն մեկը թերևս անընդունելի է յուրովի: Դրանք, հաշվի առնելով նաև արտաքին մի շարք իրողություններ, կապված Ռուսաստանի հետադիմական ռեակցիոնիզմի հետ, ավելի շուտ էլ ավելի խորը կթողաեն զարգացման որևէ հեռանկար, քան հակառակը: Այլ հարց է խաղաղ և ստեղծագործ հակազդեցության մոդելը: Խոսքը տվյալ դեպքում այսպես ասած խաղաղ հանրահավաքների, ցույցերի և երթերի միջոցով հազկազդեցության մասին չէ, այլ տարբեր տնտեսական, քաղաքացիական, հանրային նախաձեռնությունների, որոնք միտված կլինեն Հայաստանում այլընտրանքային միջավայրեր ձևավորելուն, որտեղ նաև կձևավորվեն այլընտրանքային անհատներ՝ նոր մտածողությամբ, իրերին և երևույթներին նոր հայացքով, ըստ այդմ նոր պատկերացումներով թե Հայաստանի, թե աշխարհի մասին, նոր ասելիքով և այլն:

Ահա այդ հարցում, Հայաստան-Սփյուռք համաժողովի երկու օրերին Հայաստանում իրավիճակը կոշտ, այց արդարացի քննադատող մեր սփյուռքի հայրենակիցներից քանի՞սն են պատրաստ հանդես գալ նախաձեռնությամբ, մասնակցությամբ՝ Հայաստանը քայլ առ քայլ փոխելու, իշխանությանը հակազդեցության փաստի առաջ կանգնեցելու և միաժամանակ հանրային պահանջարկի կատարողականի դաշտ բերելու համար: Օրինակ, Երևանում ստեղծված Թումո կենտրոնը Հայաստանի ներկայիս վիճակից հազար բողոք արժե, փոխարենը հազար և նույնիսկ հարյուր հազար սուր քննադատություն և դժգոհություն Հայաստանում իրավիճակ փոխելու, ապագա գծագրելու, նոր որակ ստանալու առումով չեն անի այն, չեն տա այն էֆեկտը, որ տալիս է Թումոն: Եվ սա ընդամենը մի օրինակ է, բարեբախտաբար կան այլ օրինակներ ևս:

Եվ դրանք պետք է շատանան, առավել ևս, որ մարդիկ, որոնք անկասկած Հայաստանի ապագայով մտահոգ և անկեղծ մղումով են հնչեցնում քննադատությունը, ունեն դրանք շատացնելու կարողությունը, ունեն Հայաստանում նոր որակի և մտածողության, ապագայի կղզյակներ ձևավորելու կարողությունը:

Ի վերջո, արժե թերևս, որ նրանք էլ իրենց հարց տան, թե արդյո՞ք իշխանությունը չի պատկերացնում, որ այդօրինակ համաժողովներով նրանց տալիս է իրեն քննադատելու հարթակ, խոսափող: Ուրեմն ինչո՞ւ: Կնշանակի, որ իշխանությունը քննադատությունից չի վախենում, և դրանում նույնիսկ տեսնում է գոլորշի բաց թողնելու հնարավորություն, որպեսզի էներգիան չվերածվի ստեղծարար նախաձեռնությունների:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում