Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի նավթի հանքավայրերի 80 տոկոսից ավելին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է գտնվում: Այդ մասին հայտնել է Դեյր Էզ Զորում սիրիական գազային ընկերության գլխավոր ներկայացուցիչ Ամին ալ Համիդը:
Նա ճշտել է, որ այդ բոլոր գործարաններն ու հանքավայրերը Դեյր Էզ Զորի հյուսիսային մասում են գտնվում: Ըստ նրա՝ միայն մեկ հանքավայր է գտնվում սիրիական բանակի ու դաշնակիցների վերահսկողության տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ազատագրել են Սիրիայի բանակի զինվորականները: Դեյր Էզ Զորի նավթի ու գազի հանքավայրերը ԴԱԻՇ-ը գրավել է 2014-ի ապրիլին: