Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Ռուսերենին որևէ կարգավիճակ տալը խորագույն գաղութացման ցուցիչ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բանաստեղծ, թարգմանիչ, «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Գևորգ Գիլանցը։

-Պարոն Գիլանց, ԿԳՆ-ն մշակել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որով առավելություններ է վերապահվելու այս լեզվին, մասնավորապես՝ նախատեսվում է ավելացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների ու դասարանների թիվը, ինչպես նաև «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում է կատարվելու։ Հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական այս ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»։

Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի այս հանձնարարականը։ Ի՞նչ նպատակով է սա արվում, ըստ Ձեզ։

-Իսկ վարչապետին ո՞վ է հանձնարարել, որ նման հանձնարարական տա, չգիտե՞ք… կարծում եմ՝ բոլորն են հասկանում, թե որտեղից է նման պատվերը գալիս: Վերջին շրջանում մեզ անընդհատ փորձում են համոզել, որ մեր լեզուն աղքատ է, գիտական լեզու չէ, և այլն: Դրանց պատասխանները նախկինում էլ էին տրվել, վերջերս էլ տրվեցին: Հիմա էլ անցան «հաղորդակցական»-ին։ Կարծես ամբողջ աշխարհը ռուսերեն է խոսում, իսկ մենք ռուսերեն չգիտենք. ուղղակի հող են նախապատրաստում ռուսերենին զարտուղի ճանապարհով պաշտոնական կարգավիճակ տալու համար։ Սա խորագույն գաղութացման ցուցիչ է։

-Հայեցակարգում որպես նպատակ նշված է, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս։

Ձեր կարծիքով, արդյո՞ք ռուսաց լեզուն այն բացառիկ լեզուն է, որը Հայաստանում պետք է ունենա դասավանդման առանձնացված հայեցակարգ, և ինչո՞ւ դրան զուգահեռ նման ուշադրություն չի դարձվում անգլերենին, ֆրանսերենին կամ այլ օտար լեզուներին։

-Ռուսաստանի՝ գիտական գերտերություն լինելու մասին միֆը պայթեց արևմտյան պատժամիջոցների հետ։ Ամբողջական ոլորտներ կան, որոնք կաթվածահար եղան։ Ցանկացողները կարող են այդ մասին բավական շատ նյութեր գտնել համացանցում։ Բանից պարզվեց նաև, որ եղած ներուժն էլ սովետական ժառանգությունից էր ու արդեն հնացել է. նրանք դա լավ են հասկանում և հսկայական միջոցներ են վատնում այլ լեզուներից մասնագիտական գրականություն թարգմանելու վրա (ի դեպ, մենք դեռ նախորդ արշավի ժամանակ ԿԳՆ-ին առաջարկել էինք համապատասխան ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ կազմել հիմնարար աշխատությունների ցանկ և թարգմանել բնագրից, ոչ թե միջնորդավորված)։ Սրանից հետևում է, որ մեր կառավարությունը իբրև մրցակցային հմտություն, կարևորում է ոչ թե գիտությունն ու որակյալ կրթությունը, այլ հաղորդակցվել կարողացող խոպանչիությունը, որն ի վերջո հանգեցնում է արտագաղթի ու մեր երկրի հայաթափման, Հայաստանն առանց հայերի: Այլ պարագայում պիտի խոսք գնար անգլերենի, գերմաներենի, չինարենի ու մի շարք այլ լեզուների մասին, ընդ որում՝ միայն բուհերում։ Բայց այդ բոլորն իրականում նրանց չի հուզում։ Կրկնում եմ՝ մասնագիտական և գիտական հմտությունները ձեռք են բերվում բուհում, մասնագիտական կրթություն ստանալու ժամանակ և ո՛չ առաջին տարվա ընթացքում, այլ ավելի ուշ, իսկ ռուսերենի խորացված ուսուցում ներդնում են դպրոցում, ընդ որում՝ չեն շեշտում, թե որ դասարանից։ Իսկ հայ երեխաների համար ռուսական դասարանների առկայությունն արդեն իսկ օրենքի խախտում է, իսկ սրանք քանակն են ավելացնում և դրանով իսկ փաստում են, որ օրենքի խախտումներից ոչ միայն տեղյակ են, այլև հենց իրենք են հեղինակները։

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նաև մի նախագիծ, ըստ որի՝ մինչև տարեվերջ պետք է լուծարվի ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։ Սա ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։

-Հենց այդ տեսչությունն էլ պիտի զբաղվեր նշածս (օտարալեզու դասարանների, ցուցանակների) ու էլի բազմաթիվ խնդիրներով, լեզվի զարգացման հայեցակարգ պիտի ունենար։ Քիչ առաջ խոսեցի թարգմանվելիք հիմնարար գրականության մասին. դրանով էլ պիտի նրանք զբաղվեին։ Ի վերջո, ժամանակին տեսչությանն առընթեր գործում էր Լեզվի բարձրագույն խորհուրդը, բայց այդ կառույցը «մեր» կառավարության «գործատուներին» միայն խանգարում էր․ լուծարել տվեցին։ Առաջ մենք կարող էինք արձանագրել օրենքը խախտողներին և տեսչությունը կարող էր միջոցներ ձեռք առնել, հիմա ամենաթողություն է տիրելու. խախտի՛ր, որքան կուզես, բան ասող չկա։

Դուք հանդիսանում եք նաև «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ, որը տարիներ առաջ է ձևավորվել։ Այս նախաձեռնությունը պատրաստվո՞ւմ եք վերաակտիվացնել վերոնշյալ խնդիրների դեմ ինչոր կերպ պայքարելու համարեթե այո, ապա որոնք են լինելու այս նախաձեռնության առաջիկա անելիքները, դուրս կգա՞ք պայքարի, թե՞ ոչ։

-Միանշանակ պայքարելու ենք։ Թող կայսերահպատակ, անհայրենիք տեսակն ի վերջո հասկանա, որ ցանկացած նման փորձ մեզ ավելի է ուժեղացնելու։ Նախորդ պայքարի լավ արդյունքներից մեկն այն էր, որ լատինատառ հայերենը բավականին զիջեց դիրքերը, բավական թափ հավաքեց հայերեն վիքիպեդիան, շատերը գիտակցեցին, որ բազմակողմանի զարգացող հայոց լեզուն է իրական անկախության գրավականը։ Իսկ ինչ մնում է ակտիվանալուն, ապա ասեմ, որ արդեն իսկ ակտիվացել ենք, իսկ քայլերի մասին կարող ենք խոսել միայն առաջին հավաքից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում