Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մսի գինը կհասնի 5000 դրամի. զանգվածային մորթ է սպասվում

Ամիսներ շարունակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը անկում էր ունենում, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը միայն երեկ այդ մասին բարձրաձայնեց և ոլորտի պատասխանատուներին՝ հավավանաբար գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց պարզել պատճառները: Հիշեցնենք, որ ԱՎԾ հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսությունն ունեցել է 9.4 տոկոս անկում, իսկ այս տարվա օգոստոս ամիսն անցած տարվա օգոստոսի համեմատ աղետալի է՝ 25 տոկոս անկում:

Եվ իսկապես, ինչո՞ւ է մեր երկրում գյուղատնտեսությունն ամիսներ շարունակ անկում ունենում, այն դեպքում, երբ հենց այդ ամիսներին պետք է աճ ունենար: «Սկսենք խաղողից: Այս տարի նախապես հայտարարել էին, որ խաղողի մթերման գինը պետք է լինի 130 դրամ, բայց ես տեղեկություններ ունեմ, որ գործարաններն արդեն 200-220 դրամով են մթերում: Գինը բարձրացավ, որովհետև խաղող չկա: Որովհետև հենց գյուղացու անցած տարիների պարտքերը չտվեցին, գյուղացին երես թեքեց խաղողից: Առաջին մեծ հարվածն այն է, որ այգեթաղ չարեց, իսկ մենք ունեցանք խստաշունչ ձմեռ, 20-25 օր 25 աստիճան սառնամանիք էր: Խաղողը հիմնականում ցրտահարվեց, և մենք այս տարի առանձնապես բերք չէինք էլ սպասում: Բացի այդ, այգիների որոշ քանակություն քանդվել է, գուղացին, երբ տեսնում է, որ իրեն խաբում են, քանդում, ցորեն-բանջարեղեն է ցանում: Նման իրավիճակներում գյուղացին էլ իր որոշումներն է կայացնում հակառակ այն գրպանահատների, որ գյուղացիների գումարները պտտացնում են»,- մեզ հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Կառավարությունը վերջերս որոշում է կայացրել ցածր՝ 3 տոկոսով վարկեր տրամադրի խաղող մթերող գործարաններին, որով նրանք կմարեն գյուղացիներին ունեցած պարտքը: Բայց Հ. Բերբերյանն այս դեպքում էլ մտահոգություն է հայտնում, որ գործարանի սեփականատերերը կարող են այդ էժան վարկով մարել իրենց 15-18 տոկոսանոց վարկերն ու այդպիսով նոր հարված կհասցվի գյուղացիներին: «Վերջիվերջո էս երկրում մի կարգուկանոն պիտի լինի՞, որ ստուգենք այդ գործարանների աշխատանքը, թե գյուղացու հաշվին գերշահույթներ են ստանում և նրա գումարը չեն վերադարձնում: Նախարարը մեկ ամիս առաջ խոստացավ, որ այդ գործարաններին դատի է տալու: Ինչո՞ւ չի տալիս: Մենք դա վաղուց պետք է անեինք»,- նկատում է Բերբերյանը:

Իսկ ինչ վերաբերում է բանջարաբոստանային կուլտուրաներին, ապա նրա կարծիքով՝ մինչև կառավարությունն Արարատյան դաշտավայրում լայնածավալ պայքար չմղի մորմազգիների ցեցի դեմ, այդ ոլորտը ոտքի չի կանգնի: Իսկ այդ ցեցը վնասում է հիմնականում լոլիկի, պղպեղի ու սմբուկի մշակաբույսերին: Բայցի այդ, նրա խոսքերով, կառավարությունը պետք է տեղական արտադրանքըը ներմուծվողին փոխարինելու, անգամ արտահանման հատուկ քաղաքականություն վարի: Օրինակ՝ ինչո՞ւ է հայ արտադրողը Թուրքիայից տոմատի մածուկ ներկրում, տեղում փաթեթավորում ու հայկականի անվան տակ վաճառում այն դեպքում, երբ նախկինում Հայաստանը 30-35 հազար տոննա տոմատ էր արտահանում:

Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում նաև գյուղատնտեսության մյուս՝ անասնաբուծության ճյուղում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Հ. Բերբերյանի ներկայացմամբ՝ անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ: «Եվ միսը թանկացել է հենց այդ, և ոչ թե անասունի արտահանման պատճառով: Արտահանման քանակն առանձնապես չի ավելացել, և արտահանումը չի էլ կարող նման ազդեցություն ունենալ: Տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի քիչ կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ: Կաթն էլ կթանկանա, քանի որ կթու կովերն էլ են մորթի տակ ընկնելու: Եվ ես զարմանում եմ, թե մեր չինովնիկները այս քանի ամիս է, ինչու երաշտի մասին չեն հայտարարում: Էդ դեպքում Հայաստանը միջազգային կառույցներից լուրջ գումարներ կստանար»,- ահազանգում է նա:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը գտնում է, որ իրականում այդ ոլորտում անկումն այնքան չէ, որքան ներկայացվում է: Նա թեև համամիտ է Հ. Բերբերյանի որոշ դիտարկումների՝ մասնավորապես ցրտահարության պատճառած վնասների հետ, բայց գտնում է, որ գյուղատնտեսության անկման պատճառների ուղիղ կեսը բաժին է ընկնում վիճակագրական տվյալների ճշգրտմանը: Այսինքն՝ նախորդ տարիներին այդ ոլորտում բավականին ուռճացված թվեր են ներկայացվել, և հիմա փորձ է արվում վիճակագրությունը համապատասխանեցնել առկա իրականությանը: Նրա հիշեցմամբ, օրինակ, նախկին տարիներին Թուրքիայից ներմուծված լոլիկը հայկական արտադրության անվան տակ արտահանվել է Ռուսաստան, և այդպիսով աղճատվել է վիճակագրությունը, բայց հիմա փորձ է արվում վերջ դնել այդ խարդախությանը: Նրա գնահատմամբ՝ ներկայացված անկման 50 տոկոսը բաժին է ընկնում թվերի ճշգրտմանը, 30 տոկոսը՝ ցրտահարությանը, մնացածը վատ աշխատանքի արդյունք է:

Ա. Հարությունյանը նույնպես գտնում է, որ մեր գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է, բայց նա ավելի հեռվում է տեսնում դրա պատճառները: Խնդիրն այն է, որ մեր հողերի կեսից ավելին անմշակ վիճակում է: Նրանց սեփականատերերը կամ արտագաղթել են, կամ արտագնա աշխատանքի են մեկնում, ու հողերը մնում են անմշակ: Եվ եթե Արարատյան դաշտավայրի հողերը մշակվում են, ապա լեռնային ու նախալեռնային շրջաններինը մնում են անմշակ: Ա. Հարությունյանը գտնում է, որ կառավարությունն ի վերջո հատուկ ռազմավարություն պետք է մշակի, որ այդ հողերը մշակվեն, եկամուտ տան և գյուղատնտեսությունն էլ աճի: Հակառակ պարագայում, նրա կարծիքով, առաջիկա տարիներին այդ ոլորտն էլ ավելի աղետալի վիճակում կհայտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում