Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Պատրաստ եմ օժանդակել ցանկացած նախաձեռնություն, որը միտված կլինի երկիրն այս վիճակից հանելուն. Ռուբինյան

Ինձ համար անսպասելի էր, որ իմ անունն էլ կհայտնվի այն անձանց ցուցակում, որոնց ուղղված է Ժիրայր Սեֆիլյանի դիմումը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

«Համոթ ինձ՝ պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս բավականին պասիվ եմ եղել, թեև ինձ երբեք պայքարի ճամբարից դուրս չեմ համարել։ Մյուս կողմից էլ՝ Ժիրայրի դեպքում շատ սպասելի է նման կոչը, որովհետև մարդ, որն իր ամբողջ գիտակցված կյանքը նվիրել է իր ժողովրդին, անշուշտ պիտի նույնիսկ բանտում իրեն հանգիստ չզգա»,-նշեց Ռուբինյանը։

Նա արձանագրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է և նշեց՝ բոլորս պետք է պայքարենք, որ նա օր առաջ, մյուս քաղբանտարկյալների հետ միասին, դուրս գա ռեժիմի ճիրաններից։

«Ինչ վերաբերում է բուն կոչին, ես ձեզնից իմացա, որ նման բան է եղել։ Մեկ անգամ շատ հպանցիկ կարդացի և անշուշտ կիսում եմ նրա անհանգստությունը երկրում ստեղծված իրավիճակի համար։ Եթե մի բառով ասեմ, մենք տանուլ ենք տալիս երկիրը։ Երկիրը թողել ենք թալանչիների, տգետների քմահաճույքին և մի տեսակ իներտ, համակերպվող ենք դարձել։ Սա անթույլատրելի է նման վիճակում գտնվող երկրի համար։ Ինչ վերաբերում է հարցին՝ պատրա՞ստ եմ, թե՞ ոչ, իհարկե պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակից դառնալ, օժանդակել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի երկիրն այս վիճակից հանելուն»,- ընդգծեց Ռուբինյանը։

Դիտարկմանը, որ փաստորեն իր հետ չի համաձայնեցվել, որ իր անունը լինելու է կոչում, Ռուբինյանը պատասխանեց. «Այո, ինձ համար անսպասելի էր դա, մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս պետք է Սեֆիլյանը բանտից համաձայնություններ ստանար, այն դեպքում, երբ մի ամբողջ տարի թույլ չէին տալիս անգամ զավակների ու կնոջ հետ հանդիպի։ Ես այստեղ հանցանք չեմ տեսնում, որովհետև մարդն իր կարծիքն է հայտնել, և ինչ-ինչ մտորումների արդյունքում ինչ-որ ցուցակ է ներկայացրել և ասում է, որ ամբողջական չէ այդ ցուցակը, կարող են լինել լրացումներ»։

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է լինել մի ցուցակում, որտեղ կան անձինք, որոնք բազմիցս իրենց հարցազրույցներում նշել են, որ չեն կրում եվրոպական ու արևմտյան արժեքներ, մինչդեռ նա հայտնի է որպես ազատական գործիչ, Կարապետ Ռուբինյանն արձագանքեց. «Բնականաբար, երբ երկիրը նման աղետալի վիճակում է, երբ անկախությունը համարյա ոչնչացված է ռեժիմի ջանքերի շնորհիվ, դա վերաբերում է քաղաքական բոլոր հոսանքներին, որովհետև մանկիկը, որը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բոլորինն է՝ անկախ նրանից՝ ես ազատական եմ, մյուսը ազգայնական, կամ երրորդը կոմունիստ է։ Եթե ազգային փրկության ճակատի մասին է խոսքը, եթե երկրի ինքնիշխանությունը հեղափոխության ճանապարհով վերադարձնելու մասին է խոսքը, բնականաբար, շատ տարբեր հոսանքներ կարող են և պարտադիր է, որ մասնակցեն։ Ամենակարևոր հատկանիշը, որ պետք է լինի այդ գործիչների համար՝ նվիրվածությունն է Հայաստանին, ՀՀ ժողովրդին և ռեժիմի հետ ցանկացած համագործակցության բացառումը»։

Նշենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասցեական դիմում է ներկայացրել հասարակական ու քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ստեղծել ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստվել։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում