Համացանցում հայտնվել է Քենեթ Բրանի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» ֆիլմի երկրորդ թրեյլերը: Ագաթա Քրիսթիի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի ակնկալվող պրեմիերան տեղի կունենա այս աշնանը:
Ֆիլմի աստղային կազմը պարզապես զարմացնում է՝ Ջոնի Դեպ, Միշել Պֆայֆեր, Պենելոպա Կրուս, ուկրաինացի պարող Սերգեյ Պոլունին, Ջուդի Դենչ այլոք:
«Սպանություն «Արևելյան ճեպընթացում» ֆիլմի պրոդյուսորներն են Ջուդի Հոֆլանդը, Սայմոն Քինբերգը և Մարկ Գորդոնը: