«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի պալատի պատվիրակությունը՝ լորդ Քալանանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են բազմաթիվ լորդեր, բարոնուհիներ։ Հրավերի շրջանակում ԲՀԿ-ն և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը «Մուլտի գրանդ հոթել»-ում համատեղ կազմակերպել են կոնֆերանս՝ «Պահպանողականություն և առաջընթաց» թեմայով։
Հիշեցնենք, որ ամռանն էլ Գագիկ Ծառուկյանն էր հյուրընկալվել Լորդերի պալատում։
Սեպտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան կժամանի Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: