Հոլիվուդի պրոդյուսերներն այսօրվանից մինչ սեպտեմբերի վերջ կուսումնասիրեն երկրի ներուժը՝ կինոնկարահանումների տեսանկյունից։ Նկարահանման վայրերի ընտրության համար հայտնի ամերիկյան կինոարտադրողների ներկայացուցիչիները շաբաթվա ընթացքում կայցելեն Բաթումի, Ցխալտուբո, Չիատուրու, Թբիլիսի, Կազբեգի և Ռուսթավի։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայն»-ը։
Ամերիկյան պատվիրակությանը հյուրընկալել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալությունը։ Այցի շրջանակներում վրացի կինոարտադրողներն ու վրացական պրոդյուսերական ընկերությունների ներկայացուցիչները կհանդիպեն օտարերկրացի հյուրերի հետ, կկիսեն նրանց փորձը և կծանոթացնեն նրանց վրացական կինոյի հնարավորություններին և առկա ենթակառուցվածքին։
Նախարարության տվյալներով՝ «Նկարահանի՛ր Վրաստանում» ծրագրի հանդեպ հետաքրքությունը բավականին բարձր է, ինչի մասին են վկայում ստացված 9 հայտերը, որոնց ներդրումների ընդհանուր չափը կազմում է 15,182 մլն լարի։