Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բոլոր նրանց ում հույսը Կարեն Կարապետյանն է

Սերժ Սարգսյանը համառորեն շարունակում է պահել ինտրիգը՝ չհստակեցնելով, թե արդյոք ցանկություն ունի՞ 2018թ. ապրիլի 9-ից հետո գլխավորել կառավարությունը՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը։ Պատճառը թերևս 2014թ. ապրիլի 10-ին նախագահական նստավայրում նրա ունեցած ելույթն է, որով նա ըստ էության բացառել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։ «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ընտրվեց Սարգսյանի ցանկությանը չհամապատասխանող պառլամենտական կառավարման մոդելը։ Եթե անգամ Սերժ Սարգսյանը մտքափոխվել է և ցանկանում է շարունակել մնալ իշխանության ղեկին, միևնույն է՝ նա դեռևս չգիտի, թե ինչպես հրաժարվել իր երեքուկես տարի առաջ արտասանած խոսքերից։

Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, որ հավակնում է վարչապետի պաշտոնին, գործող վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ վարչապետի ամենահավանական թեկնածուն։ Կարեն Կարապետյանը չի էլ թաքցնում, որ իրեն համարում է վարչապետի ամենահավանական թեկնածուն։ Բայց նույնիսկ այս դեպքում պարզ չէ, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է դառնալ վարչապետ Սերժ Սարգսյանի հավանությամբ և աջակցությա՞մբ, թե՞ ի հեճուկս նրա։

ՀՀԿ խմբակցության տարբեր անդամների հայտարարություններն այն մասին, որ իրենք Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ նրանք արտահայտում են Սարգսյանի տեսակետը կամ պաշտոնական տեսակետ են արտահայտում, ուղղակի նրանք հաշվել են, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ավելի ձեռնտու ռազմավարություն է, և նախապես դիրքավորվել են հաղթողի կողմում՝ ապագա իշխանությունից ավելի մեծ շահաբաժին ստանալու կամ գոնե եղածը պահելու հույսով։ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Սերժ Սարգսյանին այլընտրանք չտեսնողները կարող են հեռացվել իշխանությունից՝ տեսողական խնդիրների պատճառով։

Մինչդեռ նրանք, ովքեր ոչինչ չեն կարող ստանալ Սարգսյանի հաղթանակի դեպքում, իրենց հաջողության շանսը տեսնում են Կարեն Կարապետյանին պաշտպանելու մեջ։ Խորհրդարանական «Ելք» դաշինքը համարում է, որ իր աստեղային ժամը կգա այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնի համար տարաձայնություններ առաջանան նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև, և այդ դեպքում 9 հոգուց կազմված խորհրդարանական խմբակցության արժեքը կտրուկ կբարձրանա։

Եթե Կարեն Կարապետյանը որոշի պայքարել վարչապետի պաշտոնի համար ի հեճուկս Սերժ Սարգսյանի, նա ստիպված է լինելու տրոհել ՀՀԿ խմբակցությունը, որովհետև առանց ՀՀԿ խմբակցության գոնե մի մասի աջակցության հնարավոր չի նոր խորհրդարանական մեծամասնություն ձևավորել։ Նման սցենարի իրականացման դեպքում «Ելք»-ի և ինչու չէ՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը կարող է խիստ կարևորվել։

Միայն թե ՀՀԿ խմբակցությունը պառակտելու և այնտեղից աջակցություն ստանալու հարցը խիստ կասկածելի է։ ՀՀԿ-ում, իհարկե, կան նախագահ Սարգսյանից նեղացածներ և փոփոխություններ ցանկացողներ, միայն թե նրանք չեն համարում, որ Կարեն Կարապետյանը կարող է բավարարել իրենց սպասումները։ Ավելին, ՀՀԿ-ում հավաքված են մարդիկ, ովքեր սարսափում են Կարապետյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունից և այդ պատճառով կարող են Սերժ Սարգսյանին այլընտրանք չտեսնել։

Այնպես որ՝ իզուր են թեթևացել նրանք, ովքեր ուզում են Կարեն Կարապետյանի միջոցով իշխանության նոր վերաբաժանում սկսել և դրանից փայ ստանալ։ Եթե Կարապետյանը վարչապետ դառնա Սերժ Սարգսյանի համաձայնությամբ և աջակցությամբ, ապա նրանց կարիքը ընդհանրապես չի լինի, իսկ Սարգսյանին ընդդիմանալու պարագայում Կարապետյանի հաջողության հնարավորությունը գրեթե զրոյական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում