Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Սերժ Սարգսյանը փոխում է բանակցային ձևաչափը

Այսօր Նյու Յորքում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք քննարկելու են Սարգսյան-Ալիև հանդիպման հարցը: Արտգործնախարարների այդ հանդիպումից առաջ բավականին հակասական իրավիճակ է. մի կողմից՝ Հայաստանի արտգործնախարարը խոսում է տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին, մյուս կողմից՝ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ Հայաստանին պետք են նոր տարածքներ ու դիրքեր:

Ի՞նչ է սա՝ կարկանդակի և մտրակի քաղաքականություն հայկակա՞ն ձևով, թե՞ հայկական անորոշություն և անհստակություն հայկական ձևով:

Դրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ԳԱ ելույթում հայտարարեց, որ Արցախի խնդրում ինքնորոշումը կենսական անհրաժեշտություն է, և դա ոչ թե Հայաստանի, այլ համայն հայության ուղերձն է, որ ինքը բերում է Հայաստան-Սփյուռք համաժողովի անունից: Այսինքն՝ սրանով Սերժ Սարգսյանն արդեն իսկ փոխել է, այսպես ասած, բանակցային ձևաչափը՝ ցույց տալով, որ սեղանի շուրջ այլևս համայն հայությունն է, ոչ թե միայն Հայաստանը կամ Սերժ Սարգսյանը:

Սա ունի երկու ուշագրավ ասպեկտ: Առաջինն այն է, որ սրանով Սերժ Սարգսյանը Ալիևին դնում է այն իրավիճակի առաջ, որում նա հայտնվել էր օրերս՝ կոռուպցիոն միջազգային սկանդալի տեսքով: Ադրբեջանը դրա համար բացահայտ մեղադրում էր հայկական լոբբիին: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փաստացի ճանաչում է այդ առնչությունը, այսինքն՝ Ալիևի փորձը շրջում է նրա իսկ դեմ, նրա՝ այսպես ասած քարոզչական հնարքը շրջում իր իսկ դեմ: Եվ այս իմաստով Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցությանն ընդառաջ հայկական կողմն ուղղակի ապակենտրոնացնում է Ադրբեջանի դիվանագիտական նշանառությունը՝ օգտագործելով հենց Բաքվի, այսպես ասած, կոնյունկտուրային վախը հայկական լոբբիից:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի առաջ դնելով համահայկական ձևաչափը, ըստ էության, լուծում է ներքին հարցը, թե ով է բանակցելու Ադրբեջանի հետ իրենից հետո, երբ վայր դնի նախագահական լիազորությունները և չկարողանա ստանձնել վարչապետականը: Սարգսյանը գործնականում ստեղծում կամ առնվազն ցույց է տալիս մի վիճակ, երբ, խոշոր հաշվով, Հայաստանից բանակցողի հարցը համահայկական ֆորմատի համատեքստում դառնում է տեխնիկական խնդիր, իսկ քաղաքական համատեքստը հայտնվում է նրա ձեռքին, ում ձեռքին կլինի համահայկական խորհուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում