Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Շրջանների մի մասը վերադարձնելու դեպքում Ղարաբաղը կստանա պատերազմ, ոչ թե խաղաղություն

2016թ. ապրիլի ադրբեջանական ագրեսիայից հետո Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին խոսելը շատ վտանգավոր է և կարող է բերել շատ տխուր հետևանքների, որովհետև Բաքուն ցույց տվեց, որ ինքը վստահելի գործընկեր չէ խաղաղության գործընթացում:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը հակամարտության կարգավորման շրջանակներում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին՝ ասելով, որ Նալբանդյանի ասածն, իհարկե, չի հակասում Մադրիդյան սկզբունքներին, որոնք Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունել են որպես բանակցությունների հիմք, այնուամենայնիվ այսօր՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, ճիշտ չէ նման հայտարարություններ անելը:

«2016թ. ապրիլից հետո Հայաստանը հայտարարեց, որ բանակցություններ չեն լինի Ադրբեջանի հետ, քանի դեռ շփման գծում չեն ներդրվել մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմները: Տվյալ համատեքստում ստացվում է, որ առաջանում է որոշ հակասություն. մեխանիզմները չեն մշակվել, բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է կարգավորման մասին՝ ավելի վաղ ընդունված Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Ադրբեջանին ինչ-որ շրջաններ վերադարձնելու մասին խոսելը՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի փոխարեն, շատ վտանգավոր է և կարող է բերել շատ տխուր հետևանքների, որովհետև Բաքուն ապացուցեց, որ ինքը վստահելի գործընկեր չէ բանակցություններում և խաղաղ համաձայնության հասնելու գործում: Հետևաբար նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի շրջանների մի մասը հանձնելու դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ պատերազմ, ոչ թե ժամանակավոր կարգավիճակ և խաղաղություն: Բայց այդ դեպքում պատերազմը կսկսվի հայկական կողմի համար շատ ավելի անբարենպաստ դիրքերից, իսկ շփման գիծը շատ ավելի երկար կլինի, քանի որ շրջանների մի մասը սահմանակցում է Իրանի, ոչ թե Ադրբեջանի հետ»,- ասաց Ներսիսյանը:

Բացի այդ, ինչպես փաստում է ռազմական հարցերի փորձագետը, այդ տարածքներում, որոնց մասին խոսում էր Նալբանդյանը, գտնվում են մի շարք առանցքային բարձունքներ: Օրինակ՝ նախկին Աղդամի շրջանը Արցախի վերահսկողության տակ պահելը թույլ է տալիս հայկական զինված ուժերին զգալիորեն հեռացնել մայրաքաղաք Ստեփանակերտը սահմանից: Իսկ եթե պատկերացնենք, որ Աղդամի շրջանը չկա, ապա շփման գծից մինչև Ստեփանակերտ ընկած հեռավորությունը կկազմի ընդամենը 15 կմ, և մայրաքաղաքը կընկնի հրետանային հարվածների վտանգի տակ:

«Հետևաբար հիմա պետք է ընդհանրապես դադարեցնել նմանատիպ խոսակցությունները և այլևս չխոսել դրա մասին: Կարելի է ինչ-որ մի բանի մասին պայմանավորվել Ադրբեջանի հետ միայն Լեռնային Ղարաբաղին վերջնական կարգավիճակ՝ անկախություն տալու փոխարեն, իսկ մինչ այդ պահը որևէ խոսակցություն չի կարող լինել տարածքային կամ այլ զիջումների մասին»,- ավելացրեց փորձագետը՝ համաձայնելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանի հետ, որն ասել էր՝ «ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների»:

Նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 շրջանները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, բանակցված փաստաթղթերում նշվում են որպես վերադարձի ենթակա տարածքներ, իրականում հնարավորություն են տալիս Արցախի պաշտպանության բանակին կրճատել շփման գծի երկարությունը, ինչը չափազանց կարևոր է, որովհետև հայկական կողմի մոբիլիզացիոն ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար որքան ավելի կարճ է սահմանը, այնքան ավելի հեշտ է այն պաշտպանել, այն էլ այն դեպքում, երբ հակառակորդի զինված ուժերը թվաքանակով գերազանցում են հայկական կողմին:

«Եթե հողակտորը մեծ չէ, ապա հակառակորդի զինվորների թիվը քիչ բան է որոշում: Իմաստ չունի որոշակի թվից ավելի զորքեր նետել փոքր տարածքի վրա: Դա որևէ արդյունք չի տա՝ մեծ թվով զոհերից բացի: Այլ հարց է, որ ավելի քան 20 տարիների ընթացքում շփման գծի մարտական հենակետերը շատ լավ են ամրացվել, հետևաբար եթե թեկուզ մի հողակտոր հանձնեն, ոչ թե ողջ շրջանը, ապա մի քանի գծերից կազմված պաշտպանական համակարգը պարզապես կքանդվի, և հայկական կողմը ստիպված կլինի երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ ծախսել այդ ամենը վերակառուցելու համար: Դրա հետ միասին ստիպված են լինելու վերաշինել նաև շփման գծին հարակից հատվածները: Պետք է նոր բարձունքներ ընտրեն, նորից խրամատներ փորեն, ամրացնեն դրանք, և այդ ժամանակավոր կարգավիճակի հանգամանքը ևս կարող է խթան դառնալ հակառակորդի ռազմական ագրեսիայի համար»,- մեկնաբանեց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում