Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը և ուրիշներ. Սեֆիլյանը հրապարակել է հեղափոխական ցուցակը

Ժիրայր Սեֆիլյանը հասցեական դիմում է հղել հասարակական և քաղաքական գործիչներին` նրանց կոչ անելով «հրաժարվել համակարգը ներսից էվոլյուցիոն ճանապարհով փոխելու պատրանքներից, ընտրությունների միջոցով վարչակազմին հեռացնելու փորձերից, վերջ տալ ինքնախաբեությանը և որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը։ Հարկ կլինի իսպառ հրաժարվել համակարգի ներսում՝ նրա կանոնների համաձայն գործելու, «լեզու գտնելու», փոքր գործեր անելու, մասամբ բարելավման հասնելու, առհասարակ կարմիր գծերից խուսափելու և ցեղասպան համակարգի կառավարումը երկարաձգող, ուստի աղետը մոտեցնող այլ քայլերից, և կազմակերպվել ու պայքարել արտահամակարգային (ոչ արտախորհրդարանական, որը նույն համակարգայինն է) ձևաչափով՝ ստեղծելով Ազգային դիմադրության ճակատ»:

Սեֆիլյանը, ըստ էության, կոչ է անում հրաժարվել քաղաքական պայքարի լեգալ գործիքներից և բռնել ապստամբության, ընդվզման ճանապարհը: Այս համատեքստում մի փոքր տարօրինակ է Սեֆիլյանի կողմից գործիչների ցանկի հրապարակումը: Կասկածից վեր է ու այդ մասին հրաշալի գիտի նաև Սեֆիլյանը, որ այս գործիչների միավորման հավանականությունը` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գրեթե զրոյական է: Այս ֆոնին ի՞նչ իմաստ ուներ ցուցակի հրապարակումը, երբ դրանում ընդգրկված մարդիկ հայտնվելու են ոչ թե հեղափոխության բարիկադների վրա, այլ դառնալու են իշխանությունների նոր հետապնդումների և ճնշումների թիրախ: Մյուս կողմից` Սեֆիլյանը մերժում է, գլոբալ իմաստով, համակարգի հետ առնչություն ունեցող ուժերին (նաև խորհրդարանական ընդդիմությանը) և ընտրությունների ինստիտուտը, սակայն դիմում է գործիչների, որոնց մեծամասնությունը համակարգային մտածողություն ունի կամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Մտածել, թե Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարվել իր խորհրդարանական կարգավիճակից կամ Սեյրան Օհանյանը` «փափուկ» ընդդիմության կոմֆորտից` առնվազն քաղաքական նաիվություն է:

«Մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։ Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները. ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռեր»-ի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ, բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»,- գրել է Սեֆիլյանը։

Առաջադրված խնդիրներն ինքնին անիրատեսական են, որովհետև` անկախ քաղաքական համակրություններից, «Սասնա ծռեր»-ի անդամների ազատության հարցը հասարակության համար կոնսոլիդացնող լինել չի կարող: ՊՊԾ գնդի իրադարձությունների և բուն «ծռերի» վերաբերյալ մեր հասարակության վերաբերմունքը խիստ բևեռային է` նրանց կերպարների հերոսականացումից մինչև քրեականացում: Սերժ Սարգսյանի իշխանությանը, Սեֆիլյանի նշած գործիչների մեծ մասն արդեն պարտվել է խորհրդարանական ընտրություններում կամ «անավարտ հեղափոխությունների» ճանապարհին: Ի՞նչ է տալու նրանց մեխանիկական միավորումը` հատկապես որ գլխավոր «ճակատամարտը»` խորհրդարանական ընտրությունները, մնացել են հետևում: Ժիրայր Սեֆիլյանն անտեսել է կարևոր մի հանգամանք: Նրա «բացահայտած» հեղափոխականներից շատերը միմյանց չեն վստահում ավելի, քան նույնիսկ` Սերժ Սարգսյանին: Այնպես որ, Ժիրայր Սեֆիլյանի այս «հեղափոխությունից» մնալու է հրապարակված ցուցակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում