Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Կոալիցիան լուծարվում է

Հայաստան-Սփյուռք արդեն պատմություն դարձած վեցերորդ համաժողովը ներկայիս մեջ կմնա թերևս համահայկական խորհրդի ստեղծմանն ուղղված աշխատանքի մեկնարկով: Դա Սերժ Սարգսյանի գաղափարն է, որն իհարկե ունի քաղաքական մի քանի ենթատեքստ, և դրանք էլ, իհարկե, իրենց հերթին կապակցված են Սարգսյանի քաղաքական պլանների կամ սցենարների հետ: Այդ ենթատեքստերից մեկը թերևս այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումով Սերժ Սարգսյանը գործնականում կլուծարի ՀՅԴ-ի հետ կոալիցիան:

Ներկայումս գոյություն ունի այսպես ասած կոալիցիոն խորհուրդ, համենայնդեպս՝ ըստ կոալիցիոն հուշագրի, որում քննարկվում են կարևոր հարցերը ու, որի կայացրած որոշումներն էլ դրվում են կառավարության և պետական կառավարման օղակների գործողությունների հիմքում: Իհարկե խոսքն իմպերատիվ որոշումների մասին չէ, սակայն այդպիսին է կոալիցիայի տրամաբանությունը: Համահայկական խորհուրդը փաստորեն գերազանցում է կոալիցիոն խորհրդին: Մտածել, որ այդ խորհրդի որոշումները չեն առնչվելու այն ոլորտներին, որոնց առնչվում է կոալիցիոն խորհուրդը, իհարկե միամիտ կլինի: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է Հայաստանի ներքին կյանքին մասնակցելու, որոշումներ կայացնելու հնարավորությունների մասին՝ Սփյուռքին տրվելիք կամ տրվող հնարավորությունների:

Եվ այս իմաստով կասկածից վեր է, որ համահայկական խորհուրդը լինելու է թերևս «վերազգային» մի մարմին, որն առնվազն բարոյական թելադրողի դերում է լինելու թե՛ ազգային, թե՛ պետական կազմակերպությունների համար: Հետևաբար առաջանում է կոալիցիոն խորհրդի, ըստ այդմ կոալիցիայի իմաստի խնդիրը: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ձևավորել համահայկական խորհուրդը այսպես ասած հնարավորինս ներկայացուցչականության տեսքով, ապա դա կլինի ոչ միայն հակակշիռ և գուցե նույնիսկ գերակա Կարեն Կարապետյանի «խորհրդին»՝ ռուսաստանահայկական ներդրումների «խորհրդին», այլ նաև ՀՅԴ-ին, որին Սերժ Սարգսյանը չի վստահել երբեք և թերևս չի էլ վստահի, համոզած լինելով, որ առաջին իսկ պահից Դաշնակցությունը պատրաստ է պայմանավորվել Կարեն Կարապետյանի հետ՝ փոքր ինչ նրա առավելությունը զգալով:

Ի վերջո, Սարգսյանը լավ գիտե, որ Դաշնակցությունը գրեթե պայմանավորվում էր Հովիկ Աբրահամյանի հետ, պարզապես Աբրահամյանը չկարողացավ ժամանակ շահել Սերժ Սարգսյանի մոտ: Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ համահայկական խորհուրդը պետք է ձևավորվի այսպես ասած ընտրության միջոցով: Բանն այն է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ունենալու է ՀՅԴ-ի կարիքը, քանի որ Դաշնակցությունը Սփյուռքում ամենաազդեցիկ և կենսունակ կառույցն է, ինչը, բնականաբար, էական դեր է ունենալու համահայկական խորհրդի ընտրական մեխանիզմով ձևավորվելու պարագայում: Ընդ որում նկատելի է, որ Սարգսյանի համար ձևավորման մեխանիզմն առայժմ խնդիր է, ինչի պատճառով թերևս այն դեռ չի ներկայացվում հրապարակային մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում