ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ կմասնակցի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։