Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կկայանան այս տարի՝ չնայած Թուրքիայի իշխանությունների ստեղծած խոչընդոտներին: Պատգամավորն այս մասին ասաց իր այցի շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում: «Թուրքիան ցանկանում է, որ իր ուզած մարդը լինի Պոլսո պատրիարքի աթոռին: Նրանք ասում են` ում ցանկանանք, նա պետք է պատրիարք լինի: Նման խնդիր կա: Ունենք հիմա 5 թեկնածու: Անշուշտ, մենք էլ ենք ուզում, որ ընտրվի մեր ժողովրդի համար ցանկալի թեկնածուն»,- նշեց նա: