Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղել  նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան ՀՀ Նախագահի կողմից բարձր պարգեւի` Մխիթար Գոշի մեդալի արժանանալու համար եւ ընդգծել, որ մեծ է պարոն Բյոհնիշի անձնական ներդրումը հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հատկապես 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցում:

«Ձեր նախաձեռնությունը խիզախ, գաղափարական եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մարդու նախաձեռնություն էր, ինչն ըստ արժանվույն գնահատվեց մեր երկրի, իշխանությունների եւ ժողովրդի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացմանը՝ պարոն Շարմազանովը նշել է, որ դա լավագույն օրինակն է այն փաստի, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ Հայաստանը կարող է զարգացող հարաբերություններ ունենալ ԵՄ անդամ երկրի հետ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

«Մեր ուղերձը քաղաքակիրթ աշխարհին հստակ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են: Ի դեմս Էրդողանի՝ մենք տեսնում ենք անհասկանալի եւ ժողովրդավարությունից նահանջող վարչակազմ»,- նշել է պարոն Շարմազանովը եւ հավելել, որ Ադրբեջանը Թուրքիայի գաղափարական գծի շարունակողն է:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա:

Պարոն Շարմազանովը վերահաստատել է, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով:

Ռոբին Բյոհնիշը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

«Արդեն 10 տարի է՝ ես այցելում եմ Հայաստան եւ շատ սիրեցի ձեր երկիրը: Երեկ ես նկատեցի, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ են եղել, որքան է զարգացել ձեր երկիրը»,-նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ նա նշել է. «Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում