Երևանում ընթացող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի երեք տուր արդեն ավարտվել է: 7 շախմատիստ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչներ, ունեն բացարձակ արդյունքներ։
Հայաստանի շախմատիստներից երեքական միավոր վաստակել են Կարեն Գրիգորյանը (1-ին տեղ լրացուցիչ ցուցանիշներով), Արման Միքայելյանը (2-րդ) և Արտաշես Մինասյանը (4-րդ): Միջազգային վարպետ Արման Միքայելյանը 2-րդ տուրում հաղթանակ տարավ մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի (2638) նկատմամբ:
Միքայելյանի վարկանիշն այժմ 2474 է: Հայաստանցի շախմատիստն ավելի վաղ լրացրել էր գրոսմայստերի նորմա։ Արման Միքայելյանի միավորները 2500-ին հասնելուն պես կստանա շախմատային ամենաբարձր՝ գրոսմայստերի կոչում: