Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մկրտչյանը նշեց, որ կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ և չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:
«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, չճշտված նախնական տվյալներով, սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել»,- ասաց Լևոն Մկրտչյանը: