Երևանում այսօր տեղի ունեցավ իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդես, որի բացմանը մասնակցեցին Իրանից Հայաստան ժամանած պաշտոնյաներ:
Ցուցահանդեսին ներկայացվեցին ավելի քան 40 իրանական ընկերությունների արտադրանքներ, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքներ, քաղցրավենիք, ջուր, գորգեր և այլն: Լրագրողների հետ զրույցում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջն ասաց, որ ցուցահանդեսի նպատակն է նպաստել երկու երկրների միջև համատեղ գործարար կապերի հաստատմանը, ավելացնել Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական ծավալը: