Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն իրավունք չունի դառնալու Հայաստանի սեփականատերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք գտնվում ենք ինքնատիպ իրավիճակում, երբ կեղծարարությամբ ընդունված Սահմանադրությամբ Հանրապետականը դառնալու է Սերժապետություն, ոչ մի անձ՝ անկախ նրանից, թե ով է, չի կարող լինել այս երկրի սեփականատերը: Հայաստանն ինքնիշխան է, մենք ուզում ենք, որ մեր արտաքին եւ ներքին քաղաքականությունը հիմնվի մեր իսկ շահի, մեր Սահմանադրական իրավունքի վրա: Հետևաբար, ինքներս գտնվում ենք վերակազմավորման, վերալիցքավորման փուլում և հորդորում ենք բոլորին իմաստավորել մեր ամեն օրը»,- ասաց նա: