Երևանում այսօր տեղի ունեցավ իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդես, որի բացմանը մասնակցեցին Իրանից Հայաստան ժամանած պաշտոնյաներ:
Ցուցահանդեսին ներկայացվեցին ավելի քան 40 իրանական ընկերությունների արտադրանքներ, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքներ, քաղցրավենիք, գորգեր և այլն: