ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին իր հանձնարարականներից մեկով հիշեցրեց նախկինում տված՝ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու իր հանձնարարականը՝ կապված կառավարության աշխատանքի հետ:
«Քանի որ հանձնարարել էինք ամփոփել 8 ամսվա ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականն ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին՝ հանրությանը ներկայացնել հաշվետվություն»,-ասաց վարչապետը: