Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հպարտ եմ, որ հայ եմ և հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո․ Լիլիթ Պողոսյան

Հպարտ եմ, որ հայ եմ և հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո․ Լիլիթ Պողոսյան
Բադմինթոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը մեկնել է Դանիա՝ մասնակցելու միջազգային ուսումնամարզական հավաքի: Այն կազմակերպել է Եվրոպական կոնֆեդերացիան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է իր անցած ուղու և Դանիա ուսումնամարզական հավաքի մասին։

-Մի փոքր պատմեք ձեր մարզական ուղու մասին։

-Բադմինթոն սկսել եմ պարապել 4 տարեկանից՝ Կիլիկա մարզադահլիճում։ Մարզիչս հայրս է եղել, ով տարիներ շարունակ մեծ ջանքեր է գործադրում բադմինթոնը Հայաստանում տարածելու և զարգացնել համար: Ճիշտ է պարապելու համար նախատեսված պայմանները լավ չէին, բայց ի վերջո շատ բան եմ սովորել այնտեղ պարապելով: Կամքի ուժ՝ առաջին հերթին և հենց դրա շնորհիվ եմ հասել Դանիա: Նույն սերը դեպի մեր սպորտը կա նաև իմ մեջ, էդ պատճառով թողեցի ամեն ինչ իմ երկրում և եկա Դանիա՝ նպատակիս ետևից։

Ինչպե՞ս են ընթանում ուսումնամարզական հավաքները Դանիայում։

-Պարապմունքները շատ լավ են ընթանում, օրական 2-3 անգամ ենք պարապում: Ամեն օր արթնանում ենք առավոտյան 6:00-ին, առաջին պարապմունքը՝ 7:30-10:00-ն է: Շաբաթվա ընթացքում պարապում ենք 8 անգամ կորտում, 3 անգամ՝ մարզասրահում, 1 անգամ էլ վերականգնողական մարզում, ինչպես նաև դրսում՝ թեթև աթլետիկայի վազքուղու վրա: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված:

-Որո՞նք են լինելու առաջիկա մրցաշարերը, որոնց մասնակցելու եք։

-Առաջին մրցաշարս կլինի սեպտեմբերի 30-ին Կոպենհագենում, որը Դանիայի մրցաշարերից մեկն: է հանդիսանում։ Հաջորդը՝ հոկտեմբերի 5-8 «Babolat Bulgarian International» մրցաշարը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Հպարտ եմ, որ հայ եմ և հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում