Հայաստանի հավաքականի և «Ենիսեյ»-ի հարձակվող 30-ամյա Արթուր Սարկիսովը օրեր առաջ «Ենիսեյ» – «Լուչ Էներգիա» հանդիպման ժամանակ ստացել էր խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք։ Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչում «Ենիսեյ»-ի ֆուտբոլիստները «Ախմատ»-ի դեմ հանդիպման ժամանակ հայազգի ֆուտբոլիստին աջակցելու համար խաղադաշտ են դուրս եկել շապիկներով, որոնք վրա և՛ հայերեն և՛ ռուսերեն գրված է եղել «Առողջություն, Արթուր»։
«Ենիսեյ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Ախմատ»-ին։