Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիսում են Սիրիան, նավթը բաժին է հասնում քրդական ուժերին. Karar, Թուրքիա

Սիրիայի տարածքները, որոնք ԴԱԻՇ-ը զգալի տեմպերով կորցնում է, ենթակա են ուժերի միջև տարանջատման, որոնց աջակցում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Վերջին օրինակն է դարձել Դեր Զորը՝ Սիրիայի նավթային սիրտը։ Այն բանից հետո, երբ  Ասադի ուժերը, շարժվելով արևմուտքից, ճեղքեցին Դեր Զորի շրջափակումը, PKK/PYD-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն/ «Դեմոկրատական միություն»  կուսակցություն) ուժերը նույնպես սկսեցին շարժվել Դեր Զոր՝ Եփրատ գետի արևելքից։

Ելնելով այն բանից, որ Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները սեղմվում են, հասկանալի է դառնում, թե ինչպես է տեղի ունենում երկրի բաժանումը։ Սիրիական ռեժիմը՝ Ռուսաստանի աջակցությամբ զավթել է ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող ընդարձակ տարածքներ երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում։ Սեպտեմբերի 5-ին ճեղքվել է շրջափակումը, որում ռեժիմի ուժերը 3 տարի գտնվել են Դեր Զորի կենտրոնում։ Այդուհանդերձ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDG), որի ողնաշարը կազմում են PKK/PYD-ը, հայտնել են «Դեր Զորում գործողության մեկնարկի» մասին։ Կազմակերպությունը հայտարարել է, որ առաջին նպատակը Եփրատից արևելք տարածքները ԴԱԻՇ-ից մաքրելն է։ Տեղի աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ PKK/PYD ուժերը գործողություն են սկսել Կիրկյեդի քաղաքի շրջանում, որը դասվում է Էլ-Հասակա նահանգին։ Այնտեղի շարժվելով հարավ-արևմուտք՝ նրանք շտապել են Դեր Զոր։ Գործողության առաջին օրը  SDG-ն զավթել է 5 գյուղ։ «Իմ կարծիքով՝ Եփրատի արևելքը բաժին կհասնի ԱՄՆ-ին, արևմուտքը՝ Ռուսաստանին»,-մեկնաբանում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձառու լրագրող Էլայջա Մանիեն։ Եթե SDG-ն տարածքներ զավթի Եփրատից արևելք, PKK/PYD-ը կտիրանա Սիրիայի կարևոր նավթային շրջաններին։

Սակայն այդ բաժանումը նույնպես կարող է ուղեկցվել խնդիրներով։ Ավտոշարասյուներում, որոնք Ասադի ռեժիմն ուղարկել է Դեր Զոր, նկատվել են նավակներ և շարժական կամուրջներ, դա նշանակում է, որ ռեժիմը մտադիր է անցնել Եփրատից արևելք։ Այդ տարածաշրջանում գտնվում են նավթի զգալի պաշարներ։ Եթե ռեժիմի ուժերն անցնեն գետի հակառակ ափ, նրանք կարող են բախվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ։ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հայտարարությունում նշվել է, որ ռեժիմի հետ բախումներ չեն սպասվում, սակայն հարձակման դեպքում կձեռնարկվեն պաշտպանական միջոցառումներ։

Դեր Զորը սիրիական նավթաարդյունահանման սիրտն է։ Մինչ 2011 թվականին պատերազմի սկսվելը, նավթն ապահովել է Սիրիայի պետեկամուտների 25 տոկոսը։ Սիրիան, որն այն ժամանակ արդյունահանել է օրական միջինը 385 հազար բարել նավթի հումք, նավթի վաճառքից ստացել է տարեկան 3.2 մլրդ դոլար։ Սիրիայում նավթի պաշարները գնահատվում են 2.5 մլրդ բարել։

Նրանց ինչի՞ն է պետք Դեր Զորը

ԱՄՆ-ի համար՝ «ֆեդերատիվ Սիրիայի» սիրտ

Դեր Զորը դարձել է առանցքային կետ մի կողմից Ռուսաստան-Իրան-սիրիական ռեժիմ ճամբարի, մյուս կողմից՝ ԱՄՆ-PKK/PYD ճամբարի միջև։ ԱՄՆ-ը, որը PKK/PYD-ին դրել է իր սիրիական քաղաքականության կենտրոնում, պատրաստվում է ֆեդերատիվ Սիրիայի ստեղծման՝ գավառային վարչական ինքավար կառույցների առկայությամբ։ Դրա հետ կապված  Դեր Զորը կենսական կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի ղեկավարության ներքո գտնվող «PKK/PYD պետության համար»՝ ինչպես բնական ռեսուրսների, այնպես էլ դիրքի պատճառով, որն ապահովում է առևտուր Իրաքի հետ։ Էլ-Հասակա նահանգի հարավային Էշ-Շադադ շրջանում գտնվում են ամերիկացի հատուկջոկատայինները՝ Դեր Զորում անցկացվող գործողությունում քուրդ գրոհայինների հետ փոխգործակցության համար։ Ներկայում PKK/PYD ուժերը իրականացնում են նաև ԴԱԻՇ-ից Ռաքքայի ազատագրման գործողություն։

Իրանի համար պլանի առանցքային կետն առնչվում է Միջերկրական ծովին

Դեր Զորում գործողության ընթացքում Ասադի ռեժիմը ստանում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի աջակցությունը։ Սիրիական ռեժիմի շարքերի մարտիկների մոտ 40  տոկոսն ուսուցանված է Իրանի կողմից, սակայն Դեր Զորի նկատմամբ Իրանի պլանն ընդգրկում է ավելի լայն հեռանկար։ Բաղդադի կառավարությանը հավատարիմ «Հաշդի Շաբի» ուժերը, որոնց աջակցում է  Իրանը, տեղակայված են իրաքյան Մոսուլում՝ Դեր-Զորից արևելք։  Բացի ադ, «Հաշդի Շաբիի» մարտիկներ կան տեղակայված Իրաքի հարավ-արևմուտքում։ Աթ-Թանֆա քաղաքից հյուսիս գտնվում են իրանցի գրոհայինները, ովքեր սպասում են «Հաշդի Շաբիի» հետ միավորման։ Եթե այդ խմբերը կարողանան հյուսիս-արևելքում հասնել սիրիա-իրաքյան սահման, Միջերկրական ծով դուրս գալու Իրանի նպատակը կիրականանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում