Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սարգսյանը վերջին շանսը տվեց Թուրքիային. ինչպե՞ս կարձագանքի Էրդողանը

Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ կարող է առհավետ պատանդ վերցնել 2009թ. Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված երկու արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Այսպիսի հայտարարությամբ է Հայաստանի նախագահը հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ՝ կրկնելով, որ հայկական կողմը երբեք նախապայման չի դարձրել Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար:

Սերժ Սարգսյանն ասել է, որ այժմ եկել է «լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը», և եթե արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ավելացրել է ՀՀ նախագահը:

Երեք տարի առաջ՝ 2014թ. սեպտեմբերին, Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ժողովրդի անունից «գրողի ծոցն» էր ուղարկել հայ-թուրքական երկու արձանագրությունները՝ անընդունելի համարելով այն, որ Անկարան արձանագրությունների վավերացումը պայմանավորում է Ղարաբաղյան հարցով, այն էլ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու պահանջով:

Ի՞նչ ուղերձներ էր պարունակում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, և ո՞ւմ էին ուղղված այդ ուղերձները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, ի՞նչ ուղերձներ էր պարունակում այդ հայտարարությունը, և ո՞ւմ էին ուղղված այդ ուղերձները:

– Նախ՝ պետք է նկատել, որ նախագահի հայտարարությունը այս ամբողջ տարիների ընթացքում տեղի ունեցող գործընթացների տրամաբանական շարունակությունն էր, քանի որ սկսած 2009թ.՝ արձանագրությունների ստորագրումից հետո, թուրքական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, և Հայաստանը տարբեր առիթներով՝ և՛ հայտարարություններով, և՛ քայլերով, պատասխան է տվել: Հիշենք Սահմանադրական դատարանի որոշումը, արձանագրությունների սառեցումը Ազգային ժողովում և այլն:

Ինչ վերաբերում է ուղերձի հասցեատերերին, կարծում եմ՝ առաջին հերթին դա Թուրքիան է, ինչպես նաև այլ պետություններ, այսինքն՝ միջազգային հանրությունը, որոնք եղել են հայ-թուրքական գործընթացի անմիջական մասնակիցները, միջնորդները, ինչ-որ տեղ՝ նաև երաշխավորները: Այդ ուղերձով ինչպես Թուրքիայի պահվածքն է քննադատվում, այնպես էլ միջնորդ պետություններին ևս մեկ անգամ ի ցույց է դրվում, որ Թուրքիան միջազգային հարաբերություններում առաջնորդվում է ոչ թե իր ստանձնած պարտավորությունները հարգելու տրամաբանությամբ, այլ բոլորովին այլ մոտեցումներով, որոնք չեն տեղավորվում միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ և հակասում են դրա տառին և ոգուն:

– Հիշում ենք, որ երեք տարի առաջ, պատկերավոր ասած, «գրողի ծոցը» ուղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այժմ Սերժ Սարգսյանի արտահայտած դժգոհությունը ինչո՞վ է պայմանավորված: Հայաստանի ղեկավարությունը հույս ուներ, որ Թուրքիան կվավերացնի, բայց հիմա արդեն հույս չկա, և ժամկե՞տ է դրվում Թուրքիայի կողմից վավերացման համար:

Արձանագրությունները «գրողի ծոցը» ուղարկելու ժամանակ դրանք, ըստ էության, արդեն իսկ սառեցված էին, կամ այն ժամանակ արդեն պարզ էր, որ այդ արձանագրությունները մեռելածին են, սակայն դիվանագիտության մեջ գործընթացները երբեմն ավելի երկար են տևում՝ պատճառ դառնալով տարատեսակ այլ զարգացումների և բխելով նաև տարածաշրջանային տարբեր պրոցեսների տրամաբանությունից: Եվ պետք է նաև նկատել, որ արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկվեցին այն ժամանակ, երբ տարածաշրջանային զարգացումների օրակարգը շատ ավելի ադեկվատ էր այդ գործընթացի համար, և տարածաշրջանում գերիշխում էին լիովին այլ զարգացումներ՝ սիրիական կոնֆլիկտ, տարատեսակ այլ խնդիրներ: Իսկ հիմա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հղելով ուղերձ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, նաև նշելով ժամկետներ՝ նախագահը, կարծում եմ, ինչ-որ տեղ կարողացավ բևեռել քաղաքական օրակարգը հայ-թուրքական կոնֆլիկտի վրա և մի փոքր լարվածություն մտցնել այդ խնդրի շուրջ, և այդ լարվածությունը հնարավոր կլինի պահել մինչև նշված ժամկետը՝ 2018թ. գարունը:

Ինչ վերաբերում է նշված ժամկետին, ապա կարծում եմ, որ նախ՝ Թուրքիան խախտել է արձանագրությունները վավերացնելու տրամաբանական բոլոր ժամկետները: Իսկ այդ ժամկետը, պարզ է, կապված է 2018թ. ապրիլի 24-ի հետ: Նշանակում է՝ հաջորդ ապրիլի 24-ը պետք է դիմավորենք առանց այդ արձանագրությունների, կամ պետք է լինեն իրավական հստակ քայլեր արձանագրությունների չեղարկման մասին:

– Իսկ նշված ժամկետն ինչպե՞ս կազդի Թուրքիայի քայլերի վրա:

– Այս հարցում ես վատատեսական եմ տրամադրված և կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս իրողությունների պայմաններում հնարավոր չէ, որ մինչև 2018թ. գարունը Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ բեկումնային փոփոխություններ լինեն, և Թուրքիան կարողանա հրաժարվել իր նախապայմաններից և ի վերջո կատարի իր ստանձնած պարտավորությունները: Այնուամենայնիվ, տրված մի քանի ամիսը մի վերջին շանս է Թուրքիայի համար՝ կատարելու իր պարտավորությունները համաշխարհային հանրության և միջնորդ պետությունների առջև:

– Թուրքիայի ղեկավարությունը, Ձեր կարծիքով, որևէ կերպ կարձագանքի՞ այս հայտարարությանը:

– Թուրքիայի արձագանքը երկու ձևով կարող է լինել: Մեկը, որ ավելի հավանական եմ համարում, Էրդողանի հայտարարությունն է՝ իր հռետորաբանությանը բնորոշ ձևակերպումներով: Հավանաբար կկրկնի իրենց մաշված թեզերը, թե իրենք պատրաստ են հարաբերությունների հաստատմանը, այսինքն՝ կարվեն իմիտացիոն քայլեր: Էրդողանին բնորոշ մյուս ոճը ագրեսիվ, երբեմն դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս հայտարարություններն են: Երկրորդ տարբերակն այն է, որ խնդիրը կարող է անտեսվել, եթե Թուրքիայի քաղաքական վերնախավում գերիշխեն ավելի «սառը» մոտեցումները: Այդ պարագայում կլինի ոչ ակտիվ արձագանք կամ ուղղակի հերթապահ հայտարարություն, որով կփորձեն խոչընդոտել, որ խնդիրը մուտք գործի նաև ներթուրքական օրակարգ՝ դառնալով թուրք քաղաքական գործիչների, վերլուծաբանների քննարկման առարկա:

Վերջին տարիներին, հատկապես Դավութօղլուի պաշտոնավարման շրջանում՝ որպես արտգործնախարար և վարչապետ, որդեգրված էր անտեսման մեթոդը, երբ նրանք պարզապես լռում էին տարբեր խնդիրների առնչությամբ՝ դրանով փորձելով հեռու պահել իրենց քաղաքական օրակարգը այդ խնդիրներից: Չեմ կարող ասել, թե ինչ մոտեցում կցուցաբերվի Չավուշօղլուի պարագայում, սակայն կարծում եմ, որ կարող են լինել ավելի ագրեսիվ, ակտիվ տոնայնությամբ հայտարարություններ:

– Բայց դժվար թե ստրատեգիական առումով Թուրքիան փոխի իր մոտեցումը և դադարի պայմանավորել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղի հարցով:

– Չեմ կարծում, քանի որ անցած տարիները ցույց են տվել, որ եղել են տարբեր նպաստավոր պայմաններ, բայց Թուրքիան քայլեր չի ձեռնարկել: Իսկ այսօր Թուրքիան հեռանկարում ունի բավական լուրջ խնդիրներ՝ կապված ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների հետ, մասնավորապես՝ 2019թ. Թուրքիայում սպասվում են ընտրություններ, որոնք կարող են տեղափոխվել և անցկացվել ավելի շուտ՝ 2018 թ., Թուրքիայում կա բռնապետության աճ, ճնշումներ տարբեր քաղաքական, հասարակական ուժերի դեմ, Քրդստանի հարցը, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների լարվածությունը և այլն, և չեմ կարծում, որ բոլոր այս խնդիրների համապատկերում Թուրքիան կկարողանա էականորեն փոխել իր ստրատեգիան և հրաժարվել Ադրբեջանին սիրաշահելու իր քաղաքականությունից՝ անելով այնպիսի քայլեր, որոնք կհակասեն թուրք-ադրբեջանական եղբայրության հակամարդկային, այլատյաց բնույթին: Ամեն ինչ մնալու է նույնը:

– Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դուրս գալ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ստեղծված այս փակուղուց:

– Նախ՝ պետք է պարզել փակուղու պատճառները, իսկ փակուղու միակ պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, ավելի կոնկրետ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը թույլ չի տալիս տարածաշրջանային լարվածության թուլացում: Եթե հայ-թուրքական հարաբերություններում գոնե որոշ փոփոխություններ լինեն, դա կհանգեցնի տարածաշրջանային լարվածության թուլացման, իսկ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են պահպանել այդ լարվածությունը: Այս փակուղու սկիզբը գտնվում է թուրք-ադրբեջանական համատեքստում, բայց Թուրքիան համանման տարատեսակ խնդիրներ ունի իր բազում այլ գործընկերների և անմիջական հարևանների հետ: Թուրքիա-Հունաստան հարաբերություններում բազում խնդիրներ կան, բայց այս երկու երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ և բաց սահմաններ, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ Ադրբեջանը մասնակցություն չունի: Եվ այս փակուղին կարող է վերանալ միայն մի պարագայում՝ եթե Թուրքիայում փոխվի քաղաքական մտածողությունը, կամ փորձեն քաղաքական կամք գտնել և փոխել, կամ լինեն աշխարհաքաղաքական այնպիսի բուռն զարգացումներ, որոնց պայմաններում թուրք-ադրբեջանական այս տանդեմը կկորցնի իր արդիականությունը: Այս երկու զարգացումներն էլ այդքան էլ հավանական չեն թվում տեսանելի ապագայում, բայց երբեմն զարգացումները տարածաշրջանում շատ կտրուկ են փոխվում, և չի կարելի բացառել այդ կտրուկ փոփոխությունների ազդեցությունը նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա: Բայց այս պահին ես որևէ հիմք չեմ տեսնում որևէ դրական փոփոխություն ակնկալելու համար:

– Այսօրվա տարածաշրջանային գործընթացների շրջանակներում հնարավո՞ր են հայ-թուրքական դիվանագիտական, պաշտոնական շփումներ՝ լինեն դրանք Թուրքիայի բանակցությունները Եվրասիական տնտեսական միության հետ կամ, օրինակ, քրդական հարցը Մերձավոր Արևելքում:

Եվրասիական միության առնչությամբ կարծում եմ, որ եթե Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները վերածվեն ավելի լուրջ գործընթացի, և սկսվեն բանակցություններ Թուրքիայի և Եվրասիական միության միջև, միգուցե այդ պարագայում հնարավոր լինի սահմանային ռեժիմի փոփոխություններ իրականացնել հայ-թուրքական սահմանին, որը փաստորեն նաև Թուրքիա-Եվրասիական միություն սահմանն է: Օրինակ՝ սահմանը բացվի բեռնատար մեքենաների համար, բայց դա դեռևս չի նշանակում հայ-թուրքական սահմանի բացում կամ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների վերականգնում: Չեմ կարծում, որ ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է հանգեցնել Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Իսկ Քրդստանի անկախության հանրաքվեն նույնպես այն խթանը չէ, որը կարող է պատճառ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, քանի որ, ճիշտ է, այդ խնդիրը մեր ընդհանուր տարածաշրջանում է, բայց նախ՝ հայտնի չէ, թե ի՞նչ գործընթացներ են հաջորդելու այդ հանրաքվեին, իրոք լինելո՞ւ է անկախացում, թե՞ ոչ: Երկրորդը՝ միջազգային ասպարեզում Հայաստանը միշտ էլ արտահայտվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի օգտին, այնպես որ՝ այստեղ էլ Թուրքիայի հետ մեր շփման եզրերը բավական հեռու են:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում