Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները եվրոպամետ Լիբերալ կուսակցությունից սկսել են ստորագրություններ հավաքել պաշտոնից նախագահ Իգոր Դոդոնին հեռացնելու գործընթացը սկսելու մասին օրինագծի համար: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Նշվում է, որ խորհրդարանի նիստում քննարկելու համար օրինագծի գրանցման համար անհրաժեշտ է 34 պատգամավորի ստորագրություն 101-ից:
Նախագահին իմփիչմենթ հայտարարելու գործընթաց սկսելու պատճառ է դարձել առաջին հերթին նրա հրաժարվելը մոլդովացի զինվորականներին միջազգային զոավարժությունների ուղարկել: Լիբերալների ղեկավարը նաև ընդգծել է, որ «նախագահ Դոդոնը շարունակում է Մոլդովայում առաջ տանել Ռուսաստանի շահերը»: