Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պետգույքի կառավարման վարչությունն աճուրդի է հանել Երևանում պետական սեփականություն հանդիսացող շենքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:

ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալ­բանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա  օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հան­դիսացող՝ 0.252065 հեկ­տար մակերեսով  հողամասը

Աճուրդի մեկնարկային գինը՝ 13223400652 ՀՀ դրամ.

*Գնահատված արժեքը 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ 13223400652դրամ:

**Համաձայն ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշման՝

-աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի  զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժ­նային մաս հանդիսացող 0.252065 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային ար­ժեքը`    151239348 դրամ «Շենքերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հանդիսացող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին.

– Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600000 դրամ գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտա­վորվում է՝

ա. գույքի հանձնում-ընդունումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատմության և մշակույթի հուշարձանների պահպա­նության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտա­վորագիր, ինչպես նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագա­վառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փո­փոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հան­րապետության կառավարության թույլտվությամբ,

բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

– գույքը գնորդին հանձնվում է օտարման պայմանագրի ստորա­գրման օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում.

– աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապե­տության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շեն­քերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հան­դի­սա­ցող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 2017թ. հոկտեմբերի 6-ը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) ներկայացրել.

– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է` 661170033 ՀՀ դրամ, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:

– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է 20000 դրամ (վճարվում է  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի  ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից  չի վերադարձվում,

– անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), ք.Երևան, Նալբանդյան փողոցի N 28 հասցեում:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից:

Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում