Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանն ավարտեց այնպես, ինչպես սկսել էր. պետության տոտալ ճգնաժամ

Սերժ Սարգսյանն իր նախագահական կառավարման տասնամյակում Ազգային հերոսի կոչում շնորհել է երկու անգամ` պաշտոնավարման սկզբում և ավարտին: Երկու դեպքում էլ` առնվազն տարակուսելի են, եթե չասենք` անհասկանալի են, հանրապետության նախագահի չափանիշները, արժեքային այն չափորոշիչները, որոնք նրան հանգեցրել են նման որոշումների կայացմանը:

2008-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՌԴ Դաշնային խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Ռիժկովը նման բարձր պատվի արժանացել է «1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար»: Ավելորդ է ասել, որ այս հրամանագիրը` իր հիմնավորումով հանդերձ, խոցելի է քաղաքական հարթության վրա, սակայն հատկապես` հենց 1988-ի երկրաշարժի համատեքստում: Գյումրիում և Սպիտակում հազարավոր մարդիկ զոհվեցին հատկապես խոտանով կառուցված շենքերի պատճառով, որոնց մի զգալի մասը շահագործվել էր հենց Ռիժկովի վարչապետության շրջանում: Պետական գործչի անորակ կառավարումը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, հետո այդ նույն գործիչը պարգևատրվում է աղետի գոտու հետևանքները «հերոսաբար» վերացնելու համար` չնայած աղետի գոտին դե ֆակտո գոյություն ունի մինչև այսօր: Էլ չենք խոսում խնդրի քաղաքական կողմի մասին: Արտառոց երևույթ է, երբ ապագաղութացված պետությունն Ազգային հերոսի կոչում է շնորհում նախկին կայսրության առանցքային դեմքերից մեկին, ով դրանից առաջ և հետո բազմաթիվ հայտարարություններ է արել Հայաստանի ինքնիշխանության դեմ: Սա իսկական անարգանք է անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Այսօր Սերժ Սարգսյանը Ազգային հերոսի կոչում է շնորհել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին` «Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար»: Սրա համար` Էդուարդո Էռնեկյանին առավելագույնը կարելի էր տալ Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում` մի կերպ աչք փակելով այն փաստի վրա, որ նա քանդել է տվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Նոր օդանավակայանը հաստատապես կառուցվել է զուտ բիզնես նկատառումներով` առանց հայրենասիրական զեղումների` ինչպես աշխարհի յոթ երկրներում Էռնեկյանը շահագործում է 49 օդանավակայաններ:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ԶԼՄ-ները Էռնեկյանի հայաստանյան բիզնեսի առնվազն լուրջ փայատեր են համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այս տեղեկատվությունը, ըստ էության, չի հերքվել: Ի դեպ, նույն տնտեսական հիմնավորումներով և գուցե ավելի լեգիտիմ իրավունքով Ազգային հերոսի կոչման արժանի են Սամվել Ալեքսանյանը կամ Սամվել Կարապետյանը, ովքեր թերևս ավելի մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ:

Եթե Ռիժկովը կամ Էռնեկյանն ունեն մատուցած ծառայություններ, ապա` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչի համար որևէ պարագայում չարժեր արժեզրկել Հայաստանի բարձրագույն պարգևը: Նրանք այն կերպարները չեն, որ քաղաքացիական կամ մասնագիտական առումով ոգեշնչեն սերունդներին:

Պետական պարգևների ինստիտուտը հեղինակազրկվել է, այդ պատճառով էլ կոչմանն արժանացածները չեն մեծարվում: Ու սա բնավ էլ չի վերաբերվում միայն Ազգային հերոսի կոչմանը: Բավական է նայել այն անուններին, ովքեր այսօր արժանացել են Վաստակավոր արտիստի կոչման` Սիրուշո, Արամե, Մկո, Հայկ Մեսրոպյան: Մարդիկ, ովքեր, անշուշտ, ունեն որոշակի տաղանդ և ձեռագիր, սակայն դեռ չեն կայացել որպես նոր արժեք, հասարակական ճաշակ ստեղծող բեմական կամ մշակութային կերպարներ:

Պետության անկախության և նրա խորհրդանիշների պահպանման առումով Սերժ Սարգսյանի նախագահական կառավարման տասնամյակն ավարտվում է տխուր վերջաբանով: Ինքնիշխանության նվազագույն մակարդակի վրա գտնվող Հայաստանի քաղաքական իշխանությունը, խորհրդանիշները, տնտեսությունը դարձել են «տուրիստների» ցանկությունների և ախորժակի թիրախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում