Երեւանի Ավանի համայնքի Աճառյան փողոցում սեպտեմբերի 1-ին անհայտ անձը հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան: Տարածքի տեախցիկները արձանագրել են կողոպուտը: Ոստիկանությունը կոչ է անում տեսանյութում երեւացող տղամարդու մասին տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանության մոտակա բաժին: