Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչում «Արարատ»-ը իր հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց «Խաբարովսկ»-ին: Արարատը վստահ խաղ էր ցուցադրում և հանդիպման 48-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Սակայն «Արարատ»-ի ֆուտբոլիստներին չհաջոցվեց կայուն խաղ ցուցադրել: «Արարատ»-ի պաշտպան Եգոր Տարականովը ինքնագոլի հեղինակ դարձավ, որին հաջորդեց «Խաբարովսկ»-ի կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկիի գոլը: «Արարատ»-ը դուրս մնաց հետագա պայքարից: