Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ապտակ ԱԳ նախարարին․ Հայաստանի պաշտպանական նոր շերտը

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների՝ տարածքների վերադարձի շուրջ Ադրբեջանի հետ բանակցության մասին արտգործնախարար Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան արել է ուշագրավ հայտարարություն: ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասել է, որ ներկայումս անվտանգության պաշտպանական գիծն այնպիսին է, որ ցանկացած փոփոխություն կարող է բերել լուրջ սպառնալիքների: Մովսես Հակոբյանը հայտարարել է նույնիսկ, որ հայկական կողմին անհրաժեշտ են ավելի նոր ու լավ դիրքեր:

Տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովում պատասխանելով սփյուռքահայերի հարցերին: Նա, իհարկե, ասել էր, որ խոսքը Արցախի այն տարածքների մասին է, որոնք չեն ներկայացնում կարևորություն անվտանգության տեսանկյունից: Արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունը, մեղմ ասած, դիվանագիտական-քաղաքական և նույնիսկ ռազմաքաղաքական անհեթեթություն է՝ հաշվի առնելով այն, թե պետությունները ինչպես են թիզ առ թիզ բանակցում յուրաքանչյուր մետր՝ անգամ ոչ միայն հակամարտությունների, այլ ընդամենը սահմանային դեմարկացիայի գործընթացի ժամանակ: Ինչպե՞ս կարող է արտաքին գործերի նախարարը խոսել «անվտանգության տեսանկյունից անկարևոր տարածքի» մասին: Եթե կա այդպիսի գնահատման չափանիշ և այն հնչում է արտաքին գործերի նախարարի շուրթերից, ապա այստեղ արդեն իսկ կա անվտանգության սպառնալիք:

Մովսես Հակոբյանի արձագանքը այդ ֆոնին բավականին ուշագրավ է: Փաստացի, ԶՈւ գլխավոր շտաբի պետն անհամաձայնություն է հայտնում արտաքին գործերի նախարարին: Հաշվի առնելով նախարարի հայտարարության բովանդակությունը, հաշվի առնելով ժամանակաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրը, որում հնչում է այդ հայտարարությունն այդ բովանդակությամբ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի արձագանքը պարզապես ապտակ է արտաքին գործերի նախարարին, որքան էլ նրա հայտարարության մեջ ինքնին նոր բան չկա, և Մադրիդյան սկզբունքներ ասվածը Հայաստանն ընդունել է դեռևս 2007 թվականից, իսկ տարածքների վերադարձ ենթադրվում է հենց այդ սկզբունքներով: Այդուհանդերձ, կարծես թե առաջին անգամ է, որ Զիված ուժերի բարձր մակարդակով հնչում է այդպիսի շառաչուն պատասխան:

Չի բացառվում, որ Մովսես Հակոբյանի այդ հայտարարությունն արտացոլում է Նալբանդյանի հայտարարությունից հետո զինված ուժերում առաջացած լուրջ դժգոհությունն ու վրդովմունքը: Այդ իմաստով հատկանշական է, որ զինուժն այս անգամ որոշում է չթաքցնել այդ վրդովմունքը, որովհետև ասել, որ դիվանագիտական հայտարարություններից հետո այդպիսի դժոհություն զինուժն ապրում է առաջին անգամ՝ սխալ կլինի, սակայն նախկինում այդ դժգոհությունները եղել են, այսպես ասած, լուռ, պահվել են զինուժի շրջանակում: Ավելին՝ եղել է մտայնություն, որ Զինված ուժերը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Իրականում, սակայն, այդ մոտեցումը ցույց տվեց, որ այդ պարագայում Զինված ուժերը չի կանխում դիվանագիտության բացթողումներն ու սխալները, և երբ դրանք չեն կանխվում, ապա հարկ է լինում դրանց տակից դուրս գալ հենց Զինված ուժերին՝ արդեն ծանր մարտերի և մարդկային կորստի գնով ուղղելով դիվանագիտության սխալները: Այդ իմաստով, Մովսես Հակոբյանի արձագանքը որոշակիորեն վկայում է այն մասին, որ զինուժը դաս քաղել է նախորդ անհաջող մոտեցումից և չի պատրաստվում լռության մատնել դիվանագիտության վրիպումներն ու բացթողումները՝ հետո դրանք պատերազմի դաշտում ուղղելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար:

Զինուժը չի թաքցնում իր դժգոհությունն ու անհամաձայնությունը, և դա ոչ թե, այսպես ասած, պառակտում է իշխանության մեջ, այլ լիովին հակառակը՝ կարող է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության թե՛ օգտակար գործողության, թե՛ ճկունության գործակիցը բարձրացնելու և դրա միջոցով անվտանգության նոր շերտ ձևավորելու համար, երբ Զինված ուժերը պետության պաշտպանությունը ռազմական առումով իրականացնելով սահմանին, դիվանագիտական առումով պաշտպանությունը սկսում է, այսպես ասած, «թիկունքից», այսինքն՝ արտաքին քաղաքականության մշակման և վարման հարցում իր տեսակարար կշիռը հաստատելուց կամ շոշափելի բարձրացնելուց: Մովսես Հակոբյանի արձագանքը այդ տեսանկյունից իսկապես արժանի է ուշադրության:

Իհարկե, միաժամանակ հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ առումով գործ ունենք պետական ռազմավարության վերանայման հետ, և դա տեղավորվում է ռազմաքաղաքական դիվանագիտության ակտիվացման հրամայականի մեջ, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը պաշտպանության նոր նախարարին 2016-ի աշնանը նշանակելիս, թե՞ առայժմ գործ ունենք զուտ Զինված ուժերի դիրքորոշման և մոտեցման փոփոխության հետ, որին դեռ պետք է արձագանքի Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում