Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միհրանյանը Սովետը վերականգնել է, անկախության ձգտողներին էլ «հանցագործ» է համարում

Հենց Անկախության օրը հրապարակվել է ռուսահայ տխրահռչակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հարցազրույցը: Այս անգամ ռուսաստանցի պաշտոնյաների «հաճախորդը» գերազանցել է բարոյականության և բանականության բոլոր սահմանները` ասելով, թե «միայն հանցագործ մարդիկ կարող են ԵՏՄ-ից դուրս գալու մասին առաջարկություններ անել»: Նախ` խնդիրն ունի բարոյական կողմ, որը հուշում է, որ ոչ մի օտարերկրացի իրավունք չունի վիրավորական արտահայտություններով անվանարկել Հայաստանի քաղաքացիներին, ազդեցիկությամբ երրորդ քաղաքական ուժին քաղաքական նախաձեռնություն ցուցաբերելու համար:

Խնդիրն ունի նաև իրավական կողմ. Հայաստանի օրենսդրությունն օտարերկրացիներին արգելում է միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացին: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններն օպերատիվ արձագանքեցին ԵՄ դեսպան Սվիտալսկու, ըստ էության, անմեղ հայտարարությանը, որով նա պահանջել էր փոխել ԿԸՀ ձևավորման կարգը, իսկ այս դեպքում նույնիսկ խրախուսում են Միհրանյանին` նրան արժանացնելով բարձր կարգի ընդունելության:

Սակայն ավելի էական է Միհրանյանի խոսքի քաղաքական վտանգավոր տողատակը: Ի՞նչ է ԵՏՄ-ից դուրս գալու պահանջը: Դա, ըստ էության, Հայաստանի անկախության և ապագաղութացման համար պայքարի առաջին կարևոր հանգրվանն է: Անկախության համար պայքարողները հանցագործության հոդվածներով դատվում էին սովետների երկրում: Փաստորեն, Միհրանյանն առնվազն ենթագիտակցության մակարդակում խոստովանում է այն, ինչի մասին ժամանակին նախազգուշարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ ԵՏՄ-ն խորհրդային կայսրությունը վերականգնելու փորձ է: Կասկած չկա, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման պահանջը դնող հայաստանցի գործիչներին Մոսկվայում նայում են հենց դիսիդենտի կարգավիճակով: Երբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, կոլերովներն ու միհրանյաններն անընդհատ թմբկահարում են այն թեզը, թե իբր Հայաստանի հասարակության մեծ մասի սիրտը Ռուսաստանի հետ է` միտումը պարզ է ու ակնհայտ: Փորձ է արվում ստեղծել քաղաքական, հանրային ֆոն, թե իբր մի խումբ «էքստրեմիստներ» փորձում են ստվերել հայ-ռուսական հարաբերությունները:

88-ի շարժման տարիներին «էքստրեմիստ» էր ամբողջ հայ ժողովուրդը, սակայն դա չէր խանգարում, որ մոսկովյան կենտրոնը «հայկական էքստրեմիզմի» գործոնով արդարացնի իր բոլոր այլանդակություններն Արցախում: Նույն տրամաբանությունը կարող է գործել նաև այսօր, սակայն հիմա Հայաստանի փորձագիտական, քաղաքացիական սեգմենտները կարող են շատ ավելի արդյունավետ պայքար ծավալել, որովհետև Մոսկվայի կայսերական հավակնություններն ակնհայտորեն չեն համապատասխանում նրա հնարավորություններին:

Զազրելի է տեսնել, թե ինչպես է Մոսկվան իր կայսերական քաղաքականությունն իրականացնում ինքնիշխան Հայաստանի ռուսահպատակ իշխանությունների և կայսրությանը հավատարմության երդում տված հայ քաղաքագետների միջոցով: Ապրում ենք քաղաքական լյուստրացիայի հետաքրքիր ժամանակաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում