Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հնչակյանությունը գեշ վիճակի մեջ է

Հնչակյանների կողմից կազմակերպվող յուրաքանչյուր համագումար վերածվում է խայտառակության, և վաղը՝ սեպտեմբերի 22-23-ը մեկնարկելիք ՍԴՀԿ 21-րդ համագումարը ոչնչով չի խախտի ձևավորված ավանդույթը։ Համագումարի անցկացման վայրը և օրակարգը գաղտնի են պահվում՝ խայտառակությանը հնարավորինս քիչ թվով կողմնակի մարդկանց ներկայության նկատառումներով։

Հնչակյան կուսակցության ներսում արդեն տևական ժամանակ պայքար է գնում կուսակցության նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի և լիբանանյան թևի միջև։ Աճեմյանը փորձում է վերադարձնել ատենապետի պաշտոնը, իսկ լիբանանյան թևը ամեն ինչ անում է կուսակցության սեփականաշնորհման վկայականը իր մոտ պահելու համար։

ՍՀԴԿ հայաստանյան կառույցը վերահսկվում է Աճեմյանի կողմից, և նա է հոգում կառույցի ֆինանսական ծախսերը։ Աճեմյանը հույս ունի, որ նաև հայաստանյան կառույցից ընտրված պատվիրակների ձայներով ինքը պետք է ընտրվի ատենապետ։ Աճեմյանին կուսակցության ատենապետի պաշտոնը պետք է անձնական ամբիցիաների բավարարման համար. ՀՀ նախագահի և այլ պաշտոնյաների հետ հանդիպում, ՀՅԴ և ՌԱԿ ղեկավարների հետ համատեղ հայտարարություններ, մի խոսքով՝ մարդը ուզում է առաջինը լինելուց հաճույք ստանալ։

Լիբանանյան թևին ՍԴՀԿ-ն պետք է կուսակցության Բեյրութի գույքը վաճառելու համար, ինչը նրանք հաջողությամբ իրականացնում են։ Բեյրութում հնչակյանները խորհրդարանում պատգամավոր ունենալու քվոտա ունեն, և Սեպուհ Գալփակյանը այդ քվոտայի շրջանակներում պատգամավոր է, որը ապահովում է բարձր սոցիալական ստատուս, աշխատավարձ և բիզնես վարելու արտոնություններ։ Չնայած Գալփակյանը ապրում է Բեյրութում, իսկ Աճեմյանը՝ ԱՄՆ-ում, սակայն ոչ բոլոր ամերիկահայ հնչակյաններն են պաշտպանում Աճեմյանին, և ոչ բոլոր լիբանանահայ հնչակյաններն են Գալփակյանի մոլի երկրպագուներ։ Թերևս ճիշտ հակառակը։

Մասնավորապես, Ֆեյսբուքի լիբանանցի օգտատերերից մեկը Անկախ հնչակյան անվան տակ օրեր առաջ իր էջում մի գրառում էր տեղադրել՝ անդրադառնալով առաջիկա կուսակցական համագումարին. «Սիրելի հնչակյաններ, մեր բոլորիս կողմեն սիրված կուսակցությունը այսօր շատ գեշ վիճակի մը մեջ է։ Վերջին տարիներին Հնչակյանների բույն համարված մեր սիրելի Լիբանանը դարձել է մենատիրության որջ, ուր կիշխե պետական երեսփոխան Սեպուհ Գալփակյանը, ով կուսակցությունը դարձուցած է առ ու ծախի և անձնական գրպանը լցնելու միջոց մը։ Ընկերներ, սեպտեմբերին համագումարից առաջ բոլոր աշխարհի հնչակներուն համար հարց կը մնա, թե ո՞վ իրավունք տված է Սեպուհ Գալփակյանին ծախել Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջի շենքը, որ մեր հայրերը ձեռք են բերել ճակատի քրտինքով։ Արդյոք ով պետք է հաշվետվություն տա այդ 2,5 միլիոն դոլարի համար, որ արդեն գումարը իր անձնական հաշվին անցուցած է»։

Այնուհետև ասվում է, որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետը ընդամենը «նկար է», ով ծառայում է Գալփակյանի ստոր ձեռնարկների համար, որ Լիբանանի հնչակյանների համար այլևս գաղտնիք չէ, որ Գալփակյանը մտադիր է վաճառել նաև ՀՄՄ շենքը ևս, իսկ այնուհետ փախչել Ավստրալիա։

Այնուհետև Անկախ հնչակյանը գրում է. «Բայց ան սովորական գող չէ, այլ կուսակցաքանդ գող մըն է, ով աշխարհի չորս կողմը իր հավատարիմ ընկերները ունի, անդադար իրենց դրամ բաժանելով և կաշառելով կուզի հասնել իր նպատակին, որն է հաղթել հերթական համագումարին, որպեսզի կրնայ ծախել Լիբանանի բոլոր կալվածքները։ Այսօր այս ընկերոջ ձեռքով հարյուրավոր հնչակյան ընկերներ հեռացած են կուսակցությունից։ Այս մարդը հալածեց այնպիսի նվիրյալ ընկերների, ինչպիսիք են ընկ. Պեպե Սիմոնյանը, ընկ. Ժիրայր Նաիրին, ընկ. Հրանդ Գանգրունին…»:

Այս գրառումը ֆեյսբուքյան էջում կարճ կյանք ունեցավ և հեռացվեց օգտատիրոջ կողմից. թերևս այս գրառման հեղինակը հասկացավ, որ սրանով ավելի շատ գովազդ է անում Գալփակյանի համար, քանի որ համագումարից հնչակյան բոլոր պատգամավորները նրա մոտ կցուցակագրվեն գումար ստանալու։ Ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ ով է այս կուսակցության ատենապետը՝ Սեդրակ Աճեմյա՞նը, թե՞ Գալփակյանի կողմից նշանակված ինչ-որ մեկը։ Դրանից այս կուսակցության էությունը ըստ էության չի փոխվելու. այն շարունակելու է մնալ դիմագիծ չունեցող, իր գաղափարները ու կուսակցության նվիրյալ նահատակների հիշատակը դավաճանած, սոցիալ-դեմոկրատիայից կիլոմետրերով հեռու, օրվա իշխանություններին ծառայող մի կոմերցիոն կառույց։

Շատերը կարծում են, որ վաղը սկսվելիք համագումարի արդյունքում կուսակցությունը կարող է կիսվել երկու մասի, և արդյունքում մենք մեկի փոխարեն կունենանք երկու խայտառակություն։

Լուսանկարում՝ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում