Գերմանիան կարող է ընդունել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության սահմանափակմանն ուղղված հավելյալ միջոցառումներ՝ երկկողմ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ARD հանրային հեռուստառադիոընկերության եթերում։
«Մենք արդեն սահմանափակել ենք տնտեսական փոխգործակցությունը։ Եթե պետք է, մենք կշարունակենք դա անել նաև հետագայում, ինչը չէի ցանկանա»,-ասել է նա։
Մերկելը նաև նշել է, որ թուրքական իշխանությունների հետ երկխոսությունում մտադիր է իրերն իրենց անուններով կոչել, սակայն չի խզի հարաբերություններն Անկարայի հետ։ «Թուրքիան հեռանում է իրավական պետության մեր հասկացությունից, սակայն որտեղ անհրաժեշտ է, մենք պահպանում ենք կապեր, որպեսզի Գերմանիայի ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեն»,-հավելել է կանցլերը։